https://arm.sputniknews.ru/20221206/dumanjann-yndunel-e-rd-nakhagahi-hatuk-nerkajacucchin-hajtni-e-inch-harcer-en-qnnarkel-52249209.html
Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել
Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև... 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T17:12+0400
2022-12-06T17:12+0400
2022-12-06T17:23+0400
հայաստան
ռուսաստան
վահրամ դումանյան
միխայիլ շվիդկոյ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52246644_0:0:1800:1014_1920x0_80_0_0_c553cb1db95aba50cbc4a3130782609b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և քննարկել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրերին։«Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին վկայում են երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները»,–նշել է նա։Հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը. Դումանյանը` ՄասլովինԿողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցությանը, որի համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Մասնավորապես քննարկվել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը:Դումանյանն ու Շվիդկոյն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առաջիկայում համատեղ միջոցառումներ իրականացնելու կարևորությանը: Մասնավորապես քննարկվել են հայ և ռուս ժամանակակից կատարողների համատեղ համերգի և երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունները: Արծարծվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը:Շվիդկոյն իր հերթին նշել է, որ մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության օրինակով գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ևս ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանն ու ամրապնդմանը։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52246644_90:0:1690:1200_1920x0_80_0_0_47446685c2a7ad92cc5b178050fdcf90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վահրամ դումանյան, միխայիլ շվիդկոյ
հայաստան, ռուսաստան, վահրամ դումանյան, միխայիլ շվիդկոյ
Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին. հայտնի է` ինչ հարցեր են քննարկել
17:12 06.12.2022 (Թարմացված է: 17:23 06.12.2022) Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և քննարկել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրերին։
«Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին վկայում են երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները»,–նշել է նա։
Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցությանը, որի համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Մասնավորապես քննարկվել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը:
Դումանյանն ու Շվիդկոյն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում առաջիկայում համատեղ միջոցառումներ իրականացնելու կարևորությանը: Մասնավորապես քննարկվել են հայ և ռուս ժամանակակից կատարողների համատեղ համերգի և երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունները: Արծարծվել է նաև Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումներ իրականացնելու հարցը:
Շվիդկոյն իր հերթին նշել է, որ մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության օրինակով գիտության ոլորտում համագործակցությունը և փորձի փոխանակման հնարավորությունը ևս ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանն ու ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: