00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորը փոխհատուցում են ուզում… բացի հայերից

© Photo : American Committee for Relief in the Near EastՀայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Հայոց ցեղասպանություն
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մենք` հայերս, այդպես էլ պաշտոնական մակարդակով երբեք փոխհատուցում չպահանջեցինք ցեղասպանության համար։
Այնինչ դեռ մոտ 10 տարի առաջ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փաստել էր՝ ցեղասպանության հարցում Հայաստանը պետք է շեշտը դնի հենց փոխհատուցում վճարելու խնդրի վրա, քանի որ դահենց այն հարցն է, որից Թուրքիան ամենաշատն է վախենում:
Սակայն հրաշալի գիտեք, թե ինչ կատարվեց հետագայում՝ փոխհատուցման հարցն ընդհանրապես մոռացվեց, իսկ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ ոչ մի նախապայման չունի հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար։
Բոլորը փոխհատուցում են ուզում… Բացի հայերից
Այնինչ փոխհատուցման հարցն այժմ ավելի ու ավելի հաճախ է հնչեցվում ամենատարբեր առիթներով։ Օրինակ` արդեն երկար ժամանակ շարունակվում է Գերմանիայի և աֆրիկյան պետություններից մեկի՝ Նամիբիայի վեճը փոխհատուցման հարցի շուրջ։ Նամիբիայի կառավարությունը պնդում է՝ 1904-ից մինչև 1908 թվականները Գերմանիան, որի գաղութն էր Նամիբիան, իրականացրել է այնտեղ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչի հետևանքով այժմ այդ երկրի բնակչությունը կազմում է ընդամենը մոտ 2 միլիոն, այնինչ կարող էր լինել դրա կրկնապատիկը։ Եվ ուրեմն Գերմանիան որպես փոխհատուցում պարտավոր է վճարել նամիբիացիներին 60 միլիարդ եվրո։ Համաձայնե՛ք` գումարն իրոք ֆանտաստիկ է։
Հասկանալի է, որ գերմանացիներն էլ են այդ թիվը խիստ չափազանցված համարում, թեև ի տարբերություն Թուրքիայի, չեն ժխտում կոտորածների փաստը և պատրաստ են վճարել շատ ավելի համեստ գումար՝ մոտ մեկ միլիարդ եվրո, որն իհարկե էլի պատկառելի փող է։ Նամիբիացիները շարունակում են առաջ տանել իրենց 60 միլիարդը, բայց լավ էլ հասկանում են, որ կարող են ընդհանրապես ոչինչ չստանալ, քանի որ ի վերջո ամեն ինչ Գերմանիայի իշխանությունների բարի կամքից է կախված, և նույնիսկ ՄԱԿ-ը ոչինչ չի կարող պարտադրել։
Ծակած քարը գետնին չի մնա
Այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ Նամիբիայի հետ կապված այս պատմությունը արդեն իր ազդեցությունն ունեցել է՝ Գերմանիայից փոխհատուցում է պահանջել նաև Լեհաստանը։ Առաջին հայացքից բավական տարօրինակ է՝ ինչո՞ւ հիմա, երբ երկու երկրներն էլ Եվրամիության անդամ են։ Որոշ վերլուծաբաններ այսպիսի բացատրություն են տալիս։ Սովետի փլուզումից առաջ թե՛ Լեհաստանը, թե՛ Գերմանիայի կեսը նույն սոցիալիստական ճամբարի և Վարշավայի պայմանագրի անդամ էին, ինչը բացառում էր փոխհատուցման հարցի բարձրաձայնումը։ 1953 թվականին Լեհաստանը հրաժարվել էր բոլոր ֆինանսական պահանջներից։ Հիմա Լեհաստանի հավակնոտ ղեկավարները առիթը բաց չեն թողնում բոլորին համոզելու համար, որ իրենց երկիրը առաջատարն է Արևելյան Եվրոպայում։ Միգուցե ոչ միայն Արևելյան Եվրոպայում։ Եվ պատահական չէ, որ Վարշավայում անընդհատ կրկնում են՝ առանց ճշմարտության վերականգման և արդար փոխհատուցման Գերմանիայի հետ բնականոն հարաբերությունները բացառվում են։
Լեհերը Նամիբիային գերազանցել են և Երկրորդ աշխարհամարտում կրած կորուստների համար գիտե՞ք` որքան են պահանջում։ 1 տրիլիոն 300 միլիարդ դոլար։ Գերմանիայի դիրքորոշումն այս պարագայում բավական կոշտ է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված բոլոր ֆինանսական հարցերը վաղուց կարգավորված են, և այս թեման կարելի է փակված համարել։ Ոմանք համոզված են՝ լեհերը լավ էլ գիտեն, որ բացարձակ ոչինչ չեն ստանա Գերմանիայից, այդ ամենը ներքին լսարանի համար է։ Սակայն այս պնդումը բավական կասկածելի է, որովհետև բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս՝ եթե ընտրություններն այսօր կայանային, իշխող քաղաքական ուժը` Յարոսլավ Կաչինսկու գլխավորությամբ, միևնույն է, վստահորեն զբաղեցնելու էր առաջին տեղը։
Կա ևս մի վարկած։ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախկին փոխխոսնակ Յոհանես Զինգհամերը ասել է. «Նման հսկայական փոխհատուցում պահանջելով` Վարշավան մի նպատակ ունի՝ սնանկացնել Գերմանիային։ Եթե վճարենք այդ գումարը, պարզապես կհայտնվենք ֆինանսական աղետի առջև, ինչին էլ հենց ձգտում է Լեհաստանը, որն անընդհատ խոսում է բարիդրացիական հարաբերությունների մասին։ Սա՞ է ձեր բարիդրացիականը»։
«Մեր փեսան» էլ է ուզում Ամերիկայի նախագահ դառնալ
Եվ վերջապես փոխհատուցման մասին սկսել են խոսել նաև Միացյալ Նահանգներում։ Երևի հասկանում եք՝ խոսքն այն մասին է, որ սևամորթները, որոնց նախնիները տառապել են ստրկությունից, պետք է ինչ-որ բան ստանան։ Պարտադիր չէ կանխիկ փող, պետությունը կարող է իր վրա վերցնել սևամորթ երեխաների ուսման վարձը, տան վարկը կամ դրա մի մասը, օգնել բիզնես կազմակերպելու գործում և այլն։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ ամերիկացիներն այս փոխհատուցմանը դեմ են, բայց վերջերս նախաձեռնություն է ցուցաբերվում տեղական, համայնքային մակարդակով։ Էվանստոն բնակավայրը առաջին ամերիկյան քաղաքն էր, որտեղ անցած տարի հաստատվեց փոխհատուցման ծրագիրը, իսկ Կալիֆոռնիան առաջին նահանգն էր, որտեղ այդ նպատակով հատուկ մարմին ստեղծվեց։
Մենք՝ հայերս, ինչպես միշտ, լռում ենք։ Ի՞նչ փոխհատուցման պահանջ, «ուրախ կլինենք, եթե մե՛զ փոխհատուցման պահանջ չներկայացնեն»։
ՀՀ Ազգային ժողովի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Եթե ընտրությունները կայանային այսօր. հարցումների ոչ միանշանակ արդյունքները
Լրահոս
0