https://arm.sputniknews.ru/20221205/vladimir-gasparjani-knvoj-nkatmamb-nujnpes-qreakan-hetapndum-e-harucvel-52190984.html
Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել
Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին ոստիկանապետը կոչումներ է շնորհել կնոջն ու աշխատավարձ տվել, բայց, ըստ դատախազության, նա աշխատանքի ընդհանրապես չի հաճախել։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T13:05+0400
2022-12-05T13:05+0400
2022-12-05T13:13+0400
հայաստան
վլադիմիր գասպարյան
կին
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1081/01/10810132_0:0:1601:901_1920x0_80_0_0_0da9983e629dba6406d214d1b5090b63.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ` Սուսաննա Գասպարյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը 2011-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը զբաղեցրել է ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնը, սակայն կրկին աշխատանքի չի հաճախել։ Բայց 2011թ. դեկտեմբերի 30-ի և 2016թ. դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել է փոխգնդապետի, ապա գնդապետի հատուկ կոչումներ։ Ավելին` կնոջ անվամբ 19 մլն 422 հազար դրամ է փոխանցվել:Նշվում է, որ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ է եղել այս ամենի մասին, և հենց նա էլ կոչումներ է շնորհել կնոջը։Որոշվել է Սուսաննա Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։Նրան մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:Հիշեցնենք` նոյեմբերի 30-ին դատախազությունը հայտնել էր, որ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յ.Գ.–ի նկատմամբ։ Նա նույնպես տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանությունում, սակայն աշխատանքի չի հաճախել ու աշխատավարձ է ստացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1081/01/10810132_34:0:1457:1067_1920x0_80_0_0_e50e6dc9fa654dfde74af5f739af4d58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վլադիմիր գասպարյան, կին, հհ դատախազություն
հայաստան, վլադիմիր գասպարյան, կին, հհ դատախազություն
Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել
13:05 05.12.2022 (Թարմացված է: 13:13 05.12.2022) ՀՀ նախկին ոստիկանապետը կոչումներ է շնորհել կնոջն ու աշխատավարձ տվել, բայց, ըստ դատախազության, նա աշխատանքի ընդհանրապես չի հաճախել։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ` Սուսաննա Գասպարյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` Սուսաննա Գասպարյանը 2000-2011 թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ` ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, նույն բաժնի ավագ սպայի, ինչպես նաև բաժանմունքի ավագ սպայի։ Այդ տարիներին նա աշխատանքի չի հաճախել, սակայն 17 մլն 275 հազար դրամ աշխատավարձ է ստացել։
Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը 2011-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը զբաղեցրել է ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնը, սակայն կրկին աշխատանքի չի հաճախել։ Բայց 2011թ. դեկտեմբերի 30-ի և 2016թ. դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել է փոխգնդապետի, ապա գնդապետի հատուկ կոչումներ։ Ավելին` կնոջ անվամբ 19 մլն 422 հազար դրամ է փոխանցվել:
Նշվում է, որ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ է եղել այս ամենի մասին, և հենց նա էլ կոչումներ է շնորհել կնոջը։
Որոշվել է Սուսաննա Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։
Նրան մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք` նոյեմբերի 30-ին
դատախազությունը հայտնել էր, որ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յ.Գ.–ի նկատմամբ։ Նա նույնպես տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանությունում, սակայն աշխատանքի չի հաճախել ու աշխատավարձ է ստացվել։