https://arm.sputniknews.ru/20221205/ukrainakan-hakamartutjunic-shahum-e-vashingtvony-ajl-voch-te-brjusely-qaghaqaget--52201203.html
Ուկրաինական հակամարտությունից շահում է Վաշինգտոնը, այլ ոչ թե Բրյուսելը. քաղաքագետ
Ուկրաինական հակամարտությունից շահում է Վաշինգտոնը, այլ ոչ թե Բրյուսելը. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, ըստ որի` էներգակիրների բարձր գների... 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T23:46+0400
2022-12-05T23:46+0400
2022-12-05T23:46+0400
ռադիո
քաղաքագետ
ամն
եվրամիություն
ուկրաինա
ամն կոնգրես
ռուսաստան
հայաստան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/05/52204259_0:0:1600:901_1920x0_80_0_0_71b13d5668a791cca4c28c991ec313e4.jpg
Ուկրաինական հակամարտությունից տնտեսապես շահած է դուրս գալիս Վաշինգտոնը, այլ ոչ թե Բրյուսելը
Sputnik Արմենիա
Ուկրաինական հակամարտությունից տնտեսապես շահած է դուրս գալիս Վաշինգտոնը, այլ ոչ թե Բրյուսելը
Ակնհայտ է, որ ուկրաինական հակամարտության համատեքստում ԱՄՆ–ի ու Եվրոպայի կողմից վճարվող գինը տարբերվում է, և ստեղծված իրավիճակում տնտեսական գործոնի առումով շահած է դուրս գալիս Վաշինգտոնը` ի վնաս եվրոպական տնտեսության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը։Ֆրանսիայի նախագահը հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Եվրոպան գազի ու նավթի գնորդ է, ԱՄՆ–ն` արտադրող։ Եվրոպան և ԱՄՆ–ն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը հանուն նույն սկզբունքների, բայց այդ պատերազմի գինը նույնը չէ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում։ Ջրերը մի առվով չեն հոսում. Մակրոնը խոսել է ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերությունների մասին«ԵՄ–ից հնչող տարբեր հայտարարություններն առ այն, որ ԱՄՆ–ում պրոտեկցիոնիստական, սեփական տնտեսական շահերը սպասարկող քաղաքականությունը խորացնում է հակասությունները նշված կառույցի երկրների ու ԱՄՆ–ի միջև, վկայում են առկա տարաձայնությունների մասին, ընդ որում` տվյալ հարցը բարձրացվել է նաև Մակրոնի ամերիկյան այցի ընթացքում, որտեղ քննարկվել են բավականին սուր հարցեր, չնայած զրույցի արտաքուստ ջերմ մթնոլորտին»,– նշեց քաղաքագետը։Խաչատրյանի կարծիքով` պետք չէ նույնականացնել ԵՄ–ԱՄՆ հակասություններն ընդհանուր ռազմավարական շահերի հետ, թեև երկուստեք առկա են տնտեսական լուրջ տարաձայնություններ։ Երկու կողմերի նպատակները մեծ հաշվով այդքան լուրջ հակասության մեջ չեն հատկապես մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրներում։Նրա դիտարկմամբ` հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահ գերտերություններից յուրաքանչյուրը ձգտում է ցուցաբերել առանձին նախաձեռնողականություն` լեգիտիմություն հաղորդելով իր միջնորդական առաքելությանը, թեև ԱՄՆ–ն ու ԵՄ–ն երբևէ իրենց հայտարարություններում չեն հակադրել բանակցային իրենց ձևաչափերը։Խաչատրյանի կարծիքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին առնչվող Բրյուսելի և Վաշինգտոնի առաջարկած տարբերակները միմյանցից շատ չեն տարբերվում և ընդհանուր առմամբ երկուսն էլ հայկական կողմի համար դիտարկվում են որպես ոչ այնքան ցանկալի լուծումներ։ Ըստ նրա` գուցե հարցը որոշ դետալների մեջ է, սակայն ընդհանուր ռազմավարական մոտեցումները համադրելի են։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/05/52204259_0:0:1384:1038_1920x0_80_0_0_ee9ba9a208aec79277e736ff8ea468f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքագետ, ամն, եվրամիություն, ուկրաինա, ամն կոնգրես, ռուսաստան, հայաստան, պոդկաստ, аудио
քաղաքագետ, ամն, եվրամիություն, ուկրաինա, ամն կոնգրես, ռուսաստան, հայաստան, պոդկաստ, аудио
Ուկրաինական հակամարտությունից շահում է Վաշինգտոնը, այլ ոչ թե Բրյուսելը. քաղաքագետ
Քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, ըստ որի` էներգակիրների բարձր գների պատճառով ԱՄՆ–ի ու Եվրոպայի հարաբերություններում որոշակի խզում է առաջացել։
Ակնհայտ է, որ ուկրաինական հակամարտության համատեքստում ԱՄՆ–ի ու Եվրոպայի կողմից վճարվող գինը տարբերվում է, և ստեղծված իրավիճակում տնտեսական գործոնի առումով շահած է դուրս գալիս Վաշինգտոնը` ի վնաս եվրոպական տնտեսության։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը։
Ֆրանսիայի նախագահը հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Եվրոպան գազի ու նավթի գնորդ է, ԱՄՆ–ն` արտադրող։ Եվրոպան և ԱՄՆ–ն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը հանուն նույն սկզբունքների, բայց այդ պատերազմի գինը նույնը չէ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում։
«ԵՄ–ից հնչող տարբեր հայտարարություններն առ այն, որ ԱՄՆ–ում պրոտեկցիոնիստական, սեփական տնտեսական շահերը սպասարկող քաղաքականությունը խորացնում է հակասությունները նշված կառույցի երկրների ու ԱՄՆ–ի միջև, վկայում են առկա տարաձայնությունների մասին, ընդ որում` տվյալ հարցը բարձրացվել է նաև Մակրոնի ամերիկյան այցի ընթացքում, որտեղ քննարկվել են բավականին սուր հարցեր, չնայած զրույցի արտաքուստ ջերմ մթնոլորտին»,– նշեց քաղաքագետը։
Խաչատրյանի կարծիքով` պետք չէ նույնականացնել ԵՄ–ԱՄՆ հակասություններն ընդհանուր ռազմավարական շահերի հետ, թեև երկուստեք առկա են տնտեսական լուրջ տարաձայնություններ։ Երկու կողմերի նպատակները մեծ հաշվով այդքան լուրջ հակասության մեջ չեն հատկապես մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրներում։
«ԵՄ–ն ու ԱՄՆ–ն շարունակաբար փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը մեր տարածաշրջանում` ի հաշիվ Ռուսաստանի ազդեցության նվազման, ինչը վկայում է շահերի համընկնման մասին, ուստի այդ տեսանկյունից տնտեսական հակասությունները դժվար թե մեծ ազդեցություն ունենան աշխարհաքաղաքական ընդհանուր նպատակների վրա»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ` հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահ գերտերություններից յուրաքանչյուրը ձգտում է ցուցաբերել առանձին նախաձեռնողականություն` լեգիտիմություն հաղորդելով իր միջնորդական առաքելությանը, թեև ԱՄՆ–ն ու ԵՄ–ն երբևէ իրենց հայտարարություններում չեն հակադրել բանակցային իրենց ձևաչափերը։
Խաչատրյանի կարծիքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին առնչվող Բրյուսելի և Վաշինգտոնի առաջարկած տարբերակները միմյանցից շատ չեն տարբերվում և ընդհանուր առմամբ երկուսն էլ հայկական կողմի համար դիտարկվում են որպես ոչ այնքան ցանկալի լուծումներ։ Ըստ նրա` գուցե հարցը որոշ դետալների մեջ է, սակայն ընդհանուր ռազմավարական մոտեցումները համադրելի են։