https://arm.sputniknews.ru/20221205/jrery-mi-arvvov-chen-hvosum-makrvony-khvosel-amni-ev-evrvopaji-haraberutjunneri-masin-52179558.html
Ջրերը մի առվով չեն հոսում. Մակրոնը խոսել է ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերությունների մասին
Ջրերը մի առվով չեն հոսում. Մակրոնը խոսել է ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահի խոսքով` Ջո Բայդենի վարչակազմը շատ է կապված Եվրոպայի հետ։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T09:59+0400
2022-12-05T09:59+0400
2022-12-05T10:05+0400
ֆրանսիա
ամն
ջո բայդեն
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49708894_0:0:1601:901_1920x0_80_0_0_7a10b9cd009b95f954a5d5b3e328ef9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ էներգակիրների բարձր գների պատճառով ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերություններում որոշակի խզում է առաջացել։ Նա իր տեսակետը հայտնել է «CBS News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։Մակրոնի խոսքով` ԱՄՆ–ի գործող վարչակազմն ու անձամբ Բայդենը շատ են կապված Եվրոպայի հետ։«Սակայն եթե դիտարկենք այսօրվա իրավիճակը, ապա իսկապես սինխրոնիզացիա չկա։ Ինչո՞ւ։ Էներգիա։ Եվրոպան գազի և նավթի գնորդ է, ԱՄՆ–ն` արտադրող։ Մեր արդյունաբերությունը և մեր տնտեսությունները տարբեր գներով են ձեռք բերում։ Այնպես որ մեծ ճեղք կա, որն ազդում է մեր հասարակությունների գնողունակության և մրցակցության վրա», – ասել է Ֆրանսիայի նախագահը։Խոսելով Ուկրաինայի մասին` նա նշել է, որ Եվրոպան և ԱՄՆ–ն մասնակցում են այդ հակամարտությանը հանուն նույն սկզբունքների։«Բայց այդ պատերազմի գինը նույնը չէ Ատլանտիկայի երկու կողմերում», – հավելել է Մակրոնը։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 284-րդ օրը։
ֆրանսիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49708894_0:0:1423:1067_1920x0_80_0_0_c387350075b5baa2404fa6d726f7fcae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ամն, ջո բայդեն, էմանուել մակրոն
ֆրանսիա, ամն, ջո բայդեն, էմանուել մակրոն
Ջրերը մի առվով չեն հոսում. Մակրոնը խոսել է ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերությունների մասին
09:59 05.12.2022 (Թարմացված է: 10:05 05.12.2022) Ֆրանսիայի նախագահի խոսքով` Ջո Բայդենի վարչակազմը շատ է կապված Եվրոպայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ էներգակիրների բարձր գների պատճառով ԱՄՆ–ի և Եվրոպայի հարաբերություններում որոշակի խզում է առաջացել։ Նա իր տեսակետը հայտնել է «
CBS News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մակրոնի խոսքով` ԱՄՆ–ի գործող վարչակազմն ու անձամբ Բայդենը շատ են կապված Եվրոպայի հետ։
«Սակայն եթե դիտարկենք այսօրվա իրավիճակը, ապա իսկապես սինխրոնիզացիա չկա։ Ինչո՞ւ։ Էներգիա։ Եվրոպան գազի և նավթի գնորդ է, ԱՄՆ–ն` արտադրող։ Մեր արդյունաբերությունը և մեր տնտեսությունները տարբեր գներով են ձեռք բերում։ Այնպես որ մեծ ճեղք կա, որն ազդում է մեր հասարակությունների գնողունակության և մրցակցության վրա», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Խոսելով Ուկրաինայի մասին` նա նշել է, որ Եվրոպան և ԱՄՆ–ն մասնակցում են այդ հակամարտությանը հանուն նույն սկզբունքների։
«Բայց այդ պատերազմի գինը նույնը չէ Ատլանտիկայի երկու կողմերում», – հավելել է Մակրոնը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 284-րդ օրը։