https://arm.sputniknews.ru/20221205/inch-petq-e-ani-hajastany-nersisjany-khvosel-e-turqadrbejanakan-zvoravarzhutjunneri-masin-52206574.html
Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Ներսիսյանը խոսել է թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին
Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Ներսիսյանը խոսել է թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին
Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանական սահմանի հարևանությամբ ընթացող թուրք–ադրբեջանական զորավարժություններին։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T19:11+0400
2022-12-05T19:11+0400
2022-12-05T19:19+0400
ռադիո
պոդկաստ
թուրքիա
ադրբեջան
զորավարժություններ
իրանի իսլամական հանրապետություն
նարեկ ներսիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/05/52206164_0:0:1001:563_1920x0_80_0_0_3d0439c25b0a4ada4091b6a5ae10f86e.jpg
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են իրենց զինված ուժերի սինխրոնիզացման որպես մեկ կառույց
Sputnik Արմենիա
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են իրենց զինված ուժերի սինխրոնիզացման որպես մեկ կառույց
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են իրենց զինված ուժերի սինխրոնիզացման` ապագա հնարավոր պատերազմներում համատեղ գործողություններ կատարելու նպատակով, ուստի այժմ ստուգում են իրենց հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը` մեկնաբանելով մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժությունները։Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն անցկացվում են երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում։ Վարժանքներին մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։ Վարժանքների ժամանակ մշակում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների տեղադրման, պայմանական հակառակորդի տարածքում դեսանտի իջեցման գործողություններ։Նրա կարծիքով` որքան Թուրքիան է օգտագործում Ադրբեջանին, նույնքան էլ վերջինս է օգտագործում Թուրքիային, և եթե որևէ մեկը մտածում է, թե Թուրքիան կախված չէ Ադրբեջանից, ապա սխալվում է։Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնումԴա, ըստ մեր զրուցակցի, կապված է նավթային հոսքերը կառավարելու, այդ թվում` Ռուսաստանից եկող ու դեպի Եվրոպա գնացող էներգակիրների հոսքերը վերահսկելու հետ։ Բացի դրանից, Ադրբեջանը 10 միլիարդ դոլար է ներդրել թուրքական լիրան կայունացնելու համար, հետևաբար ակնառու է իրական ռազմավարական գործունեությունը նրանց միջև։Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք տեղին չէ թուրք–ադրբեջանական զորավարժությունների առթիվ մտահոգվելը, Ներսիսյանն ընդգծեց, որ սպառնալիք կա, բայց մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, առավել ևս, որ կա ժամանակ զինուժն ավելի արդիական ու դիմացկուն դարձնելու համար` օգտագործելով առկա հնարավորությունները։Նշենք, որ թուրք–ադրբեջանական զորավարժություններն անցկացվում են Բաքվում և Աստարայի, Ջաբրայիլի ու Իմիշլիի շրջանների տարածքում։ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ զորավարժություններ կանցկացնի. գլխավոր քարտուղար
թուրքիա
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/05/52206164_0:0:977:733_1920x0_80_0_0_3cb87cf7e38fec39b43d8845a6edc3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, թուրքիա, ադրբեջան, զորավարժություններ, իրանի իսլամական հանրապետություն, аудио, նարեկ ներսիսյան
պոդկաստ, թուրքիա, ադրբեջան, զորավարժություններ, իրանի իսլամական հանրապետություն, аудио, նարեկ ներսիսյան
Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Ներսիսյանը խոսել է թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին
19:11 05.12.2022 (Թարմացված է: 19:19 05.12.2022) Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանական սահմանի հարևանությամբ ընթացող թուրք–ադրբեջանական զորավարժություններին։
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են իրենց զինված ուժերի սինխրոնիզացման` ապագա հնարավոր պատերազմներում համատեղ գործողություններ կատարելու նպատակով, ուստի այժմ ստուգում են իրենց հնարավորությունները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը` մեկնաբանելով մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժությունները։
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն անցկացվում են երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում։ Վարժանքներին մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։ Վարժանքների ժամանակ մշակում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների տեղադրման, պայմանական հակառակորդի տարածքում դեսանտի իջեցման գործողություններ։
«Թուրքական և ադրբեջանական բանակներն արդեն համարվում են որպես մեկ կառույց, որոնք կոչված են լուծելու միասնական խնդիրներ։ Փոխգործակցությունը երկու երկրներն ավելի ցայտուն սկսեցին ցուցադրել արցախյան 44-օրյա պատերազմից հետո, քանի որ դա թաքցնելու ռազմաքաղաքական դրդապատճառներ այլևս չկային։ Նրանք ոչ միայն ցույց են տալիս արտաքին աշխարհին, հատկապես Իրանին, որ իրենց ուժերը միասնական են, այլև իրականացնում են ընդհանուր պլանավորում, որն անում են շարունակաբար։ Ոչ վաղ անցյալում անցկացրին համատեղ ռազմաօդային զորավարժություններ և հիմա էլ ձգտում են ռազմական մյուս ստորաբաժանումների ներդաշնակեցման»,– ասաց ռազմական փորձագետը։
Նրա կարծիքով` որքան Թուրքիան է օգտագործում Ադրբեջանին, նույնքան էլ վերջինս է օգտագործում Թուրքիային, և եթե որևէ մեկը մտածում է, թե Թուրքիան կախված չէ Ադրբեջանից, ապա սխալվում է։
Դա, ըստ մեր զրուցակցի, կապված է նավթային հոսքերը կառավարելու, այդ թվում` Ռուսաստանից եկող ու դեպի Եվրոպա գնացող էներգակիրների հոսքերը վերահսկելու հետ։ Բացի դրանից, Ադրբեջանը 10 միլիարդ դոլար է ներդրել թուրքական լիրան կայունացնելու համար, հետևաբար ակնառու է իրական ռազմավարական գործունեությունը նրանց միջև։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք տեղին չէ թուրք–ադրբեջանական զորավարժությունների առթիվ մտահոգվելը, Ներսիսյանն ընդգծեց, որ սպառնալիք կա, բայց մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, առավել ևս, որ կա ժամանակ զինուժն ավելի արդիական ու դիմացկուն դարձնելու համար` օգտագործելով առկա հնարավորությունները։
«Հայաստանն իր հերթին նույնպես միշտ պետք է իր բնական ու ռազմավարական դաշնակիցների հետ ձգտի անցկացնել համատեղ միջոցառումներ, այդ թվում զորավարժություններ, որպեսզի ամրացնի իր անվտանգությունը»,– ասաց ռազմական փորձագետը։
Նշենք, որ թուրք–ադրբեջանական զորավարժություններն անցկացվում են Բաքվում և Աստարայի, Ջաբրայիլի ու Իմիշլիի շրջանների տարածքում։