https://arm.sputniknews.ru/20221205/hhum-snundy-tankacel-e-24vov-bardzracel-en-banjaregheni-katnamterqi-u-haci-gnery-52195785.html
ՀՀ–ում սնունդը թանկացել է 2.4%–ով. բարձրացել են բանջարեղենի, կաթնամթերքի ու հացի գները
ՀՀ–ում սնունդը թանկացել է 2.4%–ով. բարձրացել են բանջարեղենի, կաթնամթերքի ու հացի գները
Sputnik Արմենիա
Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գների նվազում է եղել հանգստի ու մշակույթի ոլորտներում։ Դանդաղել է նաև ռեստորանների, հյուրանոցների ու ծառայությունների գների աճը։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T23:59+0400
2022-12-05T23:59+0400
2022-12-05T23:59+0400
հայաստան
տնտեսություն
գնաճ
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/05/52197973_0:0:1411:795_1920x0_80_0_0_7ae70f5d821e004dc9ab090a2f35ee58.png
Սպառողական գները Հայաստանում վերջին մեկ ամսում` նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ ավելացել է 1.1 տոկոսով, 1 տարում` 2021թ–ի նոյեմբերի համեմատ` 8.8 տոկոսով։ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները վկայում են, որ ամսվա կտրվածքով հիմնականում թանկացել են սնունդն ու ալկոհոլը, մասնավորապես` կաթնամթերքը, պանիրն ու ձուն (4%), ալյուրը, հացը, մակարոնեղենը` միջինը 0.7 տոկոսով։ Հատկանշական է, որ այս ապրանքները 2021թ–ի նոյեմբերի համեմատ երկնիշ գնաճ են արձանագրել` հացը` 15.8 տոկոսով, մակարոնեղենը` 28.1 տոկոսով, ալյուրն ու բրինձը` միջինը 9.5 տոկոսով։Թանկացել է նաև բանջարեղենը` մեկ ամսվա ընթացքում` 17,5%–ով, մեկ տարում` 4.5։ Իսկ միրգն ավելի շատ թանկացել է տարվա կտրվածքով (11,1%): Մինչդեռ ամսական գնաճը կազմել է 2.3 տոկոս։Դրամի փոխարժեքը կարող է մոտենալ անցյալ տարեվերջի ցուցանիշին. ՄանասերյանՏավարի միսը տարվա ընթացքում թանկացել է 23.5 տոկոսով, ամսվա ընթացքում` 0.2։ Թռչնամիսը մեկ տարում թանկացել է 5.1 տոկոսով, իսկ հոկտեմբերի համեմատ 0.7 տոկոսով էժանացել է։Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գների նվազում է եղել հանգստի ու մշակույթի ոլորտներում, ինչը, թերևս, սեզոնային երևույթ է։ Դանդաղել է նաև ռեստորանների, հյուրանոցների ու ծառայությունների գների աճը, որոնք հատկապես ամռան ամիսներին կտրուկ աճ էին գրանցում։Շաքարի համաշխարհային գները կարող են նվազել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/05/52197973_118:0:1319:901_1920x0_80_0_0_8ddefce5971bcd46064662c0b420b7c3.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, գնաճ, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, տնտեսություն, գնաճ, ինֆոգրաֆիկա, инфографика
ՀՀ–ում սնունդը թանկացել է 2.4%–ով. բարձրացել են բանջարեղենի, կաթնամթերքի ու հացի գները
Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գների նվազում է եղել հանգստի ու մշակույթի ոլորտներում։ Դանդաղել է նաև ռեստորանների, հյուրանոցների ու ծառայությունների գների աճը։
Սպառողական գները Հայաստանում վերջին մեկ ամսում` նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ ավելացել է 1.1 տոկոսով, 1 տարում` 2021թ–ի նոյեմբերի համեմատ` 8.8 տոկոսով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները վկայում են, որ ամսվա կտրվածքով հիմնականում թանկացել են սնունդն ու ալկոհոլը, մասնավորապես` կաթնամթերքը, պանիրն ու ձուն (4%), ալյուրը, հացը, մակարոնեղենը` միջինը 0.7 տոկոսով։ Հատկանշական է, որ այս ապրանքները 2021թ–ի նոյեմբերի համեմատ երկնիշ գնաճ են արձանագրել` հացը` 15.8 տոկոսով, մակարոնեղենը` 28.1 տոկոսով, ալյուրն ու բրինձը` միջինը 9.5 տոկոսով։
Թանկացել է նաև բանջարեղենը` մեկ ամսվա ընթացքում` 17,5%–ով, մեկ տարում` 4.5։ Իսկ միրգն ավելի շատ թանկացել է տարվա կտրվածքով (11,1%): Մինչդեռ ամսական գնաճը կազմել է 2.3 տոկոս։
Տավարի միսը տարվա ընթացքում թանկացել է 23.5 տոկոսով, ամսվա ընթացքում` 0.2։ Թռչնամիսը մեկ տարում թանկացել է 5.1 տոկոսով, իսկ հոկտեմբերի համեմատ 0.7 տոկոսով էժանացել է։
Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գների նվազում է եղել հանգստի ու մշակույթի ոլորտներում, ինչը, թերևս, սեզոնային երևույթ է։ Դանդաղել է նաև ռեստորանների, հյուրանոցների ու ծառայությունների գների աճը, որոնք հատկապես ամռան ամիսներին կտրուկ աճ էին գրանցում։