https://arm.sputniknews.ru/20221205/hajastany-erbeq-chi-khvosel-hapk-ic-durs-galu-masin-alen-simvonjan-52200672.html
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի խոսքով` տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է... 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T15:25+0400
2022-12-05T15:25+0400
2022-12-05T15:29+0400
հայաստան
ալեն սիմոնյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42952785_0:0:1600:901_1920x0_80_0_0_b9fef7e4c3797e8ccbba6b78aa85ea07.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է կազմակերպության` ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքով։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում:Նրա խոսքով` ՀՀ–ն ոչ թե հայտարարել է, որ ՀԱՊԿ–ից դուրս է գալիս, այլ խոսել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչի կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը։«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,– նշել է ԱԺ նախագահը։Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը անցկացվում են Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում: ՀԱՊԿ ԽՎ-ն միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։Հետխորհրդային ռազմական մոդելն իրեն չի արդարացնում. Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42952785_0:0:1420:1065_1920x0_80_0_0_bb7a74ef8794614df6a110dc2073bda3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, ալեն սիմոնյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
15:25 05.12.2022 (Թարմացված է: 15:29 05.12.2022) ԱԺ նախագահի խոսքով` տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է կազմակերպության` ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքով։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում:
«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհեր ենք ունենում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր առանձին դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ դարձան, որ կազմակերպության վերաբերյալ հասարակական տրամադրությունները էական փոփոխությունների ենթարկվեն Հայաստանում»,–ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` ՀՀ–ն ոչ թե հայտարարել է, որ ՀԱՊԿ–ից դուրս է գալիս, այլ խոսել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչի կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը։
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,– նշել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը
անցկացվում են Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում: ՀԱՊԿ ԽՎ-ն միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։