https://arm.sputniknews.ru/20221205/germaniajum-vostikanutjuny-vorvoshel-e-pakel-surbtsnndjan-bvolvor-shukanery-52221436.html
Գերմանիայում ոստիկանությունը որոշել է փակել սուրբծննդյան բոլոր շուկաները
Գերմանիայում ոստիկանությունը որոշել է փակել սուրբծննդյան բոլոր շուկաները
Sputnik Արմենիա
Կազմակերպիչներն արդեն ապամոնտաժել են կառուցված սուրբծննդյան շուկան։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T22:48+0400
2022-12-05T22:48+0400
2022-12-05T23:07+0400
գերմանիա
շուկա
ամանոր
սուրբ ծնունդ
տոնավաճառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26700284_0:83:1600:983_1920x0_80_0_0_eb1a94ccd61cc592932bcdf6682686f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Գերմանական Դյուսելդորֆի ոստիկանությունը որոշել է փակել քաղաքի բոլոր սուրբծննդյան շուկաները՝ «պոտենցիալ սպառնալիքի» պատճառով։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։Թերթի տվյալներով՝ իրավապահներին ահազանգ է ստացվել անհայտ անձի կողմից, որը սպառնացել է բեռնատարով մխրճվել ամբոխի մեջ Դյուսելդորֆի քաղաքապետարանի մոտ։ Ոստիկանությունը, ամեն դեպքում, տագնապ է հայտարարել։Սուրբծննդյան տոնավաճառների մոտ հերթապահում են արտակարգ ծառայությունները, դրանց բոլոր մուտքերը նույնպես արգելափակված են։Ավելի վաղ ամենամյա սուրբծննդյան տոնավաճառները չեղյալ էին հայտարարել նաև Բեռլինի իշխանությունները։Իշխանությունները խոստացել էին տոնավաճառներ բացել դեկտեմբերի 1-ից, սակայն փոխել են որոշումը՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ։Սահադաշտ, սուրբծննդյան տոնավաճառ. Մոսկվայի Կարմիր հրապարակը` լուսանկարներովԵնթադրվում է, որ ռեստորանների, սրճարանների և հյուրանոցների աշխատանքի սահմանափակումը, ինչպես նաև վարակի դեմ պայքարի այլ միջոցները կտևեն մինչև հունվարի 1-ը:Կազմակերպիչներն արդեն ապամոնտաժել են Պոտսդամեր հրապարակում կառուցված սուրբծննդյան շուկան, որը Բեռլինում ամենաշատ այցելվողներից մեկն է։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26700284_90:0:1510:1065_1920x0_80_0_0_86926e8220007f0be55e7a33c6e13d85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, շուկա, ամանոր, սուրբ ծնունդ, տոնավաճառ
գերմանիա, շուկա, ամանոր, սուրբ ծնունդ, տոնավաճառ
Գերմանիայում ոստիկանությունը որոշել է փակել սուրբծննդյան բոլոր շուկաները
22:48 05.12.2022 (Թարմացված է: 23:07 05.12.2022) Կազմակերպիչներն արդեն ապամոնտաժել են կառուցված սուրբծննդյան շուկան։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Գերմանական Դյուսելդորֆի ոստիկանությունը որոշել է փակել քաղաքի բոլոր սուրբծննդյան շուկաները՝ «պոտենցիալ սպառնալիքի» պատճառով։ Այս մասին հայտնում է
Bild-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
Թերթի տվյալներով՝ իրավապահներին ահազանգ է ստացվել անհայտ անձի կողմից, որը սպառնացել է բեռնատարով մխրճվել ամբոխի մեջ Դյուսելդորֆի քաղաքապետարանի մոտ։ Ոստիկանությունը, ամեն դեպքում, տագնապ է հայտարարել։
Քաղաքի բոլոր շուկաները փակվել են ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 17.00-ին): Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնի մի մասը, մուտքը դեպի շատ փողոցներ սահմանափակվել են։
Սուրբծննդյան տոնավաճառների մոտ հերթապահում են արտակարգ ծառայությունները, դրանց բոլոր մուտքերը նույնպես արգելափակված են։
Ավելի վաղ ամենամյա սուրբծննդյան տոնավաճառները չեղյալ էին հայտարարել նաև Բեռլինի իշխանությունները։
Իշխանությունները խոստացել էին տոնավաճառներ բացել դեկտեմբերի 1-ից, սակայն փոխել են որոշումը՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ։
Ենթադրվում է, որ ռեստորանների, սրճարանների և հյուրանոցների աշխատանքի սահմանափակումը, ինչպես նաև վարակի դեմ պայքարի այլ միջոցները կտևեն մինչև հունվարի 1-ը:
Կազմակերպիչներն արդեն ապամոնտաժել են Պոտսդամեր հրապարակում կառուցված սուրբծննդյան շուկան, որը Բեռլինում ամենաշատ այցելվողներից մեկն է։