https://arm.sputniknews.ru/20221205/adrbejann-u-turqian-hamategh-zvoravarzhutjunner-en-anckacnum-52183252.html
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
Sputnik Արմենիա
Վարժանքներին մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։ 05.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-05T11:33+0400
2022-12-05T11:33+0400
2022-12-05T11:35+0400
թուրքիա
ադրբեջան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/17/25471791_0:17:1000:580_1920x0_80_0_0_fef9077b0fedc3176961bd7337437cbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում։«Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր զորատեսակների անձնակազմերի, մարտական և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկայի, ինչպես նաև ռազմական ավիացիայի միջոցների ներգրավմամբ, անցկացվում են Բաքվում և Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։Ադրբեջանի զինծառայողները տեսախցիկներով հետևում են Շուռնուխի դպրոցին. ահազանգում է ԹաթոյանըՎարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։Բացի այդ վարժանքների ժամանակ մշակում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների տեղադրման, պայմանական հակառակորդի տարածքում դեսանտի իջեցման գործողություններ։Կոչ եմ անում ստիպել Ադրբեջանին դուրս գալ ՀՀ տարածքից. իսպանացի պատգամավորի ուղերձը Սոթքից
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/17/25471791_119:0:1000:661_1920x0_80_0_0_855662064341c92a9d5932d22bee16ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ադրբեջան, զորավարժություններ
թուրքիա, ադրբեջան, զորավարժություններ
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
11:33 05.12.2022 (Թարմացված է: 11:35 05.12.2022) Վարժանքներին մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում։
«Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր զորատեսակների անձնակազմերի, մարտական և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկայի, ինչպես նաև ռազմական ավիացիայի միջոցների ներգրավմամբ, անցկացվում են Բաքվում և Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։
Բացի այդ վարժանքների ժամանակ մշակում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների տեղադրման, պայմանական հակառակորդի տարածքում դեսանտի իջեցման գործողություններ։