https://arm.sputniknews.ru/20221204/hajastani-taratsqum-kan-pak-avtvotshanaparhner-vorvosh-hatvatsnerum-marakhugh-e-52160216.html
Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կան, որոշ հատվածներում մառախուղ է
Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կան, որոշ հատվածներում մառախուղ է
Sputnik Արմենիա
Ըստ ԱԻՆ–ի` որոշ ավտոճանապարհներ տեղ–տեղ մերկասառույցով են պատվել։ 04.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-04T10:21+0400
2022-12-04T10:21+0400
2022-12-04T10:22+0400
հայաստան
ճանապարհ
մառախուղ
մերկասառույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539638_0:85:1600:985_1920x0_80_0_0_5730098bf2178588a92747213c919508.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին փակ ավտոճանապարհներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Բենզինն էժանանում է. տնտեսագետը չի բացառում, որ ներկա գինը հնարավորությունների սահմանը չէՎարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները տեղ-տեղ մերկասառույցով են պատվել։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25539638_88:0:1512:1068_1920x0_80_0_0_79eaa926dfb867c03362cfc16d070e17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, մառախուղ, մերկասառույց
հայաստան, ճանապարհ, մառախուղ, մերկասառույց
Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կան, որոշ հատվածներում մառախուղ է
10:21 04.12.2022 (Թարմացված է: 10:22 04.12.2022) Ըստ ԱԻՆ–ի` որոշ ավտոճանապարհներ տեղ–տեղ մերկասառույցով են պատվել։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին փակ ավտոճանապարհներ կան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները տեղ-տեղ մերկասառույցով են պատվել։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։