00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոտկատեղից ներքև հումոր է. Մարգարիտ Խաչատրյանը՝ սիթքոմի, թատրոնի ու դերասանի մասին

© Sputnik / Mikhail ChernyakhovskyՄարգարիտ Խաչատրյան
Մարգարիտ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2022
Մարգարիտ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Կինոյի և թատրոնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրել է դերասանի, դերարարի և արվեստագետի տարբերությունը, անդրադարձել մեզ շրջապատող իրականությանն ու դերասանի անելիքներին, նաև սիթքոմային հումորին։
Հայ հանդիսատեսի համար Մարգարիտ Խաչատրյանը առանձնանում է իր կենսուրախությամբ, ժպիտով ու կատակասիրությամբ։ Հարցին՝ արդյոք դա իմի՞ջ է, խառնվա՞ծք, թե՞ խաղ, դերասանուհին վստահությամբ պատասխանում է, որ նման կենսակերպը գալիս է մանկուց․ անխնա էներգիա շռայլելն ու երբեք այն չչափավորելը։
«Այդ կենսունակությունը տեսակ է ծննդով, Աստծո որոշմամբ, ներքին էություն», - ասում է դերասանուհին։

Դերի արարումն ու ներկան

Երբ խոսում ենք մեր իրականության և արվեստագետի անելիքների մասին, դերասանուհին նախ և առաջ զերծ է մնում «արվեստագետ» բառն օգտագործելուց և ճշտում մտցնում․ «Ես դերասան չեմ, դերարար եմ»։ Մինչդեռ, նրա բնորոշմամբ, արվեստագետը անթերի պետք է իմանա արվեստի ցանկացած ճյուղ։ Ինչ վերաբերվում է ստեղծված պայմաններում ապրելուն ու արարելուն, ապա որպես քաղաքացի Մարգարիտը փաստում է, որ իրականությունն իր չար գործն անում է, բայց և շեշտում, որ լավ է նվիրյալ լինել գործին և այն ամենին, ինչը կարող է մարդու մեջ վերածնել սիրո զգացողությունը։

Երեկ ավելի լավ էր, քան այսօր

Ազատ ժամանակ դերասանուհին գրում է ոչ թե բանաստեղծություններ, այլ, իր բնորոշմամբ, հանգավորված մտքեր, դրանով իսկ փաստելով, որ անիմաստ չեն անցել այն րոպեներն ու ժամերը, երբ բեմում չի եղել։ Թղթին փոխանցել է մտքեր, որպեսզի հետո, թերթելով օրագիրը, հիշի, թե «հոգին ինչով էր եփվում»։ Միայն թե ցանկանում է, որ անցյալի բարդ կամ դժվարին պահերը տարիներ հետո թերթելիս երանելի չթվան ներկայի համեմատությամբ, սակայն...
Դերասանուհին հիշում է անցած դարի 90-ականների ցուրտ ու մութ տարիները, որ այնքան դժվար էին թվում, բայց և բոլորը համախմբված էին բացառիկ լուսավոր գաղափարի շուրջ՝ ազատ ու անկախ երկրում պետք է լավ ապրեն։
«Չեմ ասում, որ կորուստներ ու դժվարություններ չեն եղել․․․ Հաց, կարտոֆիլ, սիգ ձուկ․․․ Բայց և չկար ներքին լարվածություն, և չկար անորոշություն վաղվա հանդեպ։ Բայց ես լավատես մարդ եմ, ու իմ լավատեսությունը ինֆորմացիայի պակասից չէ, այլ հավատից է գալիս», - ասում է Մարգարիտն ու միաժամանակ հավելում, որ պետք չէ հույս դնել միայն Աստծո վրա՝ ինքներս ոչինչ չանելով։

Բնազդներն են ծիծաղում, ոչ թե բանականությունը

Ժամանցային կատակերգական սերիալներում նկարահանվելու մասին խոսելիս դերասանուհին դարձյալ անդրադարձ է կատարում հեռավոր 90-ականներին, երբ թատրոններում տրվող աշխատավարձը անասելի ցածր էր, և կար գումար վաստակելու խնդիր։ Նա երախտագիտթյամբ է հիշում երգչուհի Արմինե Գրիգորյանին, որը ծանոթացրեց լուսահոգի Ռաֆայել Քոթանջյանի հետ, և Մարգարիտն իր ուժերը փորձեց էստրադայի ժանրում։
«Այդ տարիներին ծիծաղն ու ժպիտը անհրաժեշտ էին մեր ժողովրդին, բայց դա բնավ այսօրվա սիթքոմը չէր», - ասում է դերասանուհին ու նշում տարբերությունները։ Այն ժամանակ թեմաները ուսուցողական էին։ Հումորի նպատակն էր՝ տեսնել և ձերբազատվել մարդկային թերություններից, իսկ հիմա ամեն ինչ արվում է, որ արատավոր երևույթները ոչ թե վանեն, այլ ծիծաղելի ու սովորական թվան։
«Գոտկատեղից ներքև հումոր է, որքան ներքև, այնքան ծիծաղելի, բայց զարմանում ես, թե ինչի՞ վրա են ծիծաղում, - տարակուսում է Մարգարիտը,- բնազդներն են ծիծաղում, ոչ թե բանականությունը»։

Կինո՞, թե՞ թատրոն

Հարցին, թե ե՞րբ է սիրտը ավելի արագ բաբախում՝ նկարահանման հրապարակո՞ւմ, երբ հնչում է «շարժիչ» բառը, թե՞ երբ բացվում է վարագույրը, դերասանուհին խոստովանում է․ «Միանշանակ, երբ բացվում է վարագույրը, և քանի որ շանս չունենք երկրորդ դուբլի, բեմը այլ հաճույք է»։
Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում դերասանուհին ներգրավված է մի շարք ներկայացումների գլխավոր դերերում։
Թատրոնի մասին խոսում է առանձնակի հիացմունքով։ Պատմում է, որ Այդո Նիկոլայի «Չինովնիկն ու կինը» պիեսը արդիական է բոլոր ժամանակների ու պետությունների համար։
«Դա է թատրոնը։ Եթե դու դա սիրով ու հուզմունքով չես անում քո գործը՝ ուրեմն թող թատրոնն ու դուրս արի», - եզրակացնում է Մարգարիտն ու հավելում, որ հիմա էլ ներգրավված է Անուշ Սարգսյանի «Բանալի երկուսի համար» ներկայացման մեջ։ Անկեղծորեն ուրախանում ու ոգևորվում է, որ թատրոնը սկսել է շնչել, որ երիտասարդությանը տեղ են տալիս ու բոլորը կարող են փորձել իրենց ուժերը։

Դրական լիցքերը

«Լիցքավորվում եմ, երբ աղոթում եմ։ Դա կենսակերպ է, հավատը առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ», - ասում է դերասանուհին։ «Մեծ ուժ են տալիս մայրս, տղաս, հարսիկս, թոռնիկներս, եղբայրս՝ իր ընտանիքով։ Հոգով-սրտով նրանց հետ եմ, ու թեև ժամանակի բերումով հնարավոր է հաճախ չշփվենք՝ նրանց մասին մտածելիս անգամ լիցքավորվում եմ։ Նաև ավելացել է մեր շունը», - կատակով ամփոփում է դրական լիցքերի աղբյուրների ցանկը Մարգարիտ Խաչատրյանը։
Դերասանուհու ամենամեծ ցանկությունն է, որ Հայաստանում խաղաղություն տիրի։
Լրահոս
0