https://arm.sputniknews.ru/20221204/erevanum-avtvomeqena-e-ynkel-kamrjic-52159941.html
Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից
Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից
Sputnik Արմենիա
Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։ 04.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-04T10:01+0400
2022-12-04T10:01+0400
2022-12-04T10:01+0400
հայաստան
կամուրջ
երևան
վարորդ
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/04/52159438_0:1:711:400_1920x0_80_0_0_032fe833bdc1c10101e55ff034ee382c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենա է ընկել կամրջից, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 3-ին` ժամը 18:52-ին։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում «Lexus NX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կամրջի ստորին հատվածում, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Մ. Խ.-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:Խոշոր ավտովթար Վաղաշեն գյուղի մոտ. տուժածների վիճակը ծանր է, կա նաև զոհ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/04/52159438_73:0:606:400_1920x0_80_0_0_307ec8aeeda091fff605c087bece84d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կամուրջ, երևան, վարորդ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար
հայաստան, կամուրջ, երևան, վարորդ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար
Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից
Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենա է ընկել կամրջից, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 3-ին` ժամը 18:52-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում «Lexus NX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կամրջի ստորին հատվածում, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Մ. Խ.-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: