https://arm.sputniknews.ru/20221203/erevani-ev-pekini-haraberutjunnery-hasel-en-patmutjan-mej-amenabardzr-makardakin-despan-52135026.html
Երևանի և Պեկինի հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին. դեսպան
Երևանի և Պեկինի հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին. դեսպան
Sputnik Արմենիա
Չինաստանը մտադիր է հետագայում ևս ամրապնդել և խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ սերտորեն համագործակցելով միջազգային ասպարեզում։ 03.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-03T18:05+0400
2022-12-03T18:05+0400
2022-12-03T18:05+0400
հայաստան
չինաստան
դեսպան
առևտուր
յուն ֆան
դպրոց
չինարեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52106796_0:0:1600:901_1920x0_80_0_0_1762a2885515cd3b35b474994bdc3681.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայ-չինական հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը՝ մեկնաբանելով երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի արդյունքները։Ֆանը հիշեցրեց, որ չինական ընկերությունների մասնակցությամբ նախագծեր են իրականացվում Հայաստանում։ Դրանց թվում են «Հյուսիս-Հարավ» մայրուղին, հանքային ջրի արտադրության գործարանները, ենթակայանների վերափոխումը, ֆոտոգալվանային էլեկտրակայանները և այլն։ՀՀ–Չինաստան ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, բայց խոչընդոտներ կան. դեսպանԴիվանագետն ընդգծեց, որ երկկողմ հարաբերությունները զարգացնում և ամրապնդում են նաև միջանձնային և մշակութային փոխանակումները։«Հայաստանում չինարեն սովորելու ձգտումը շարունակում է աճել։ Շատ համալսարաններում և միջնակարգ դպրոցներում բացվել են Կոնֆուցիուսի 3 դասարաններ և չինարենի ուսուցման 10 կենտրոններ։ Այժմ Հայաստանում չինարեն սովորողների պաշտոնական թիվը գերազանցում է 3500-ը»,-ասաց դեսպանը։Նա կարծում է, որ այսօր երկու երկրներն էլ պետք է օգտվեն առևտրի և տնտեսության, ներդրումների, բժշկության, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու հնարավորությունից՝ համագործակցության ընդլայնման համար կիրառման նոր կետեր ստեղծելով։Հայաստանը կարող է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ տեխնոլոգիաների ոլորտումԽոսելով Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ վերջերս կայացած 20-րդ Համաչինական համագումարի արդյունքների և դրա նշանակության մասին՝ դեսպանը նշեց, որ համագումարի կարևորագույն ձեռքբերումը կուսակցության և երկրի բազմազգ հասարակության ձգտումներն ի մի բերելն էր և Սի Ծինփինին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավար ընտրելը:Նա հիշեցրեց, որ Չինաստանը ավելի քան 140 երկրների և տարածաշրջանների, այդ թվում՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է դարձել, իսկ առևտրի ընդհանուր ծավալով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։ Համագումարը սահմանել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնական խնդիրը՝ միավորել և առաջնորդել երկրի բոլոր էթնիկ խմբերին հանուն մեծ, սոցիալիստական և արդիականացված երկրի համակողմանի կառուցման, նպաստել չինական ազգի մեծ վերածննդին՝ չինական առանձնահատկություններով արդիականացման միջոցով: Գործողությունների մանրամասն ծրագիր է ձևակերպվել Չինաստանի հետագա զարգացման համար՝ ընդգրկելով 12 ասպեկտ` ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, ռազմական գործն ու դիվանագիտությունը:Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի ապրիլի 6-ին։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52106796_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b5ad46025982a62c05f4e2123e2edbb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, դեսպան, առևտուր, յուն ֆան, դպրոց, չինարեն
հայաստան, չինաստան, դեսպան, առևտուր, յուն ֆան, դպրոց, չինարեն
Երևանի և Պեկինի հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին. դեսպան
Չինաստանը մտադիր է հետագայում ևս ամրապնդել և խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ սերտորեն համագործակցելով միջազգային ասպարեզում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայ-չինական հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը՝ մեկնաբանելով երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի արդյունքները։
«Երկկողմ հարաբերությունների զարգացմանը նոր լիցք է հաղորդել գործարար համագործակցությունը։ Բացի այդ, երկար տարիներ Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է եղել, արտահանման երկրորդ շուկան և ներմուծման աղբյուրը»,-ասաց դեսպանը։
Ֆանը հիշեցրեց, որ չինական ընկերությունների մասնակցությամբ նախագծեր են իրականացվում Հայաստանում։ Դրանց թվում են «Հյուսիս-Հարավ» մայրուղին, հանքային ջրի արտադրության գործարանները, ենթակայանների վերափոխումը, ֆոտոգալվանային էլեկտրակայանները և այլն։
Դիվանագետն ընդգծեց, որ երկկողմ հարաբերությունները զարգացնում և ամրապնդում են նաև միջանձնային և մշակութային փոխանակումները։
«Հայաստանում չինարեն սովորելու ձգտումը շարունակում է աճել։ Շատ համալսարաններում և միջնակարգ դպրոցներում բացվել են Կոնֆուցիուսի 3 դասարաններ և չինարենի ուսուցման 10 կենտրոններ։ Այժմ Հայաստանում չինարեն սովորողների պաշտոնական թիվը գերազանցում է 3500-ը»,-ասաց դեսպանը։
Դիվանագետը վստահեցրեց, որ կողմերը կշարունակեն ամրապնդել փոխադարձ քաղաքական վստահությունը, սերտորեն կհամագործակցեն միջազգային ասպարեզում, միմյանց կուռաջակցություն կցուցաբերեն փոխադարձ հետաքրքրություն և շահ ներկայացնող հարցերի լուծման գործում, կպաշտպանեն իրենց ինքնիշխանությունը, կապահովեն ազգային անվտանգությունն ու կայուն զարգացումը:
Նա կարծում է, որ այսօր երկու երկրներն էլ պետք է օգտվեն առևտրի և տնտեսության, ներդրումների, բժշկության, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու հնարավորությունից՝ համագործակցության ընդլայնման համար կիրառման նոր կետեր ստեղծելով։
Խոսելով Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ վերջերս կայացած 20-րդ Համաչինական համագումարի արդյունքների և դրա նշանակության մասին՝ դեսպանը նշեց, որ համագումարի կարևորագույն ձեռքբերումը կուսակցության և երկրի բազմազգ հասարակության ձգտումներն ի մի բերելն էր և Սի Ծինփինին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավար ընտրելը:
Նա հիշեցրեց, որ Չինաստանը ավելի քան 140 երկրների և տարածաշրջանների, այդ թվում՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է դարձել, իսկ առևտրի ընդհանուր ծավալով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։ Համագումարը սահմանել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնական խնդիրը՝ միավորել և առաջնորդել երկրի բոլոր էթնիկ խմբերին հանուն մեծ, սոցիալիստական և արդիականացված երկրի համակողմանի կառուցման, նպաստել չինական ազգի մեծ վերածննդին՝ չինական առանձնահատկություններով արդիականացման միջոցով: Գործողությունների մանրամասն ծրագիր է ձևակերպվել Չինաստանի հետագա զարգացման համար՝ ընդգրկելով 12 ասպեկտ` ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, ռազմական գործն ու դիվանագիտությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի ապրիլի 6-ին։