Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է. ի՞նչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին
20:32 03.12.2022 (Թարմացված է: 20:34 03.12.2022)
© Sputnik / Andranik GhazaryanԴիլիջան
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Միաժամանակ Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունու տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: