https://arm.sputniknews.ru/20221203/chnajats-petutjan-janqerin-hashmandamutjun-unecvoghnery-bakhvum-en-khndirneri-grigvorjan-52139723.html
Հաշմանդամություն ունեցողները բախվում են բազմաթիվ խնդիրների. ՄԻՊ–ի տեսաուղերձն օրվա առթիվ
Հաշմանդամություն ունեցողները բախվում են բազմաթիվ խնդիրների. ՄԻՊ–ի տեսաուղերձն օրվա առթիվ
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց մի շարք իրավունքները։ 03.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-03T11:12+0400
2022-12-03T11:12+0400
2022-12-03T13:53+0400
հաշմանդամ
հհ միպ
քրիստինե գրիգորյան
հայաստան
պետություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/03/52140528_49:0:1679:917_1920x0_80_0_0_977e73a67cda9d4efbdd940a4517e03d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Չնայած վերջին տարիներին պետության գործադրած ջանքերին, հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս բախվում են բազմաթիվ խնդիրների։ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։Նրա խոսքով` ոչ մատչելի միջավայրի պատճառով դժվարություններ են առաջանում նաև կրթության, աշխատանքի, կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցությունն իրացնելիս։Գրիգորյանը նշում է` բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը թե՛ հասարակության, թե՛ պետական մարմինների շրջանում։Հաշմանդամների անձնական օգնականներին վերաբերող նախագծում կան էական սխալներ. ԱլավերդյանՄԻՊ–ի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են նաև, որ իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում, որովհետև որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը բավարար չէ։Հիշեցնենք, որ 1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:Այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի համար. պարզաբանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/03/52140528_456:0:1679:917_1920x0_80_0_0_996c86cfeaa2caea9429a57c6d721c4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաշմանդամ, հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայաստան, պետություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
հաշմանդամ, հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայաստան, պետություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հաշմանդամություն ունեցողները բախվում են բազմաթիվ խնդիրների. ՄԻՊ–ի տեսաուղերձն օրվա առթիվ
11:12 03.12.2022 (Թարմացված է: 13:53 03.12.2022) Քրիստինե Գրիգորյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց մի շարք իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Չնայած վերջին տարիներին պետության գործադրած ջանքերին, հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս բախվում են բազմաթիվ խնդիրների։ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ
իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Շարունակվում է խնդրահարույց մնալ հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործող իրավակարգավորումներն ու հատկապես պրակտիկան։ Սրա հետևանքով մարդիկ լիարժեք չեն կարողանում իրացնել իրենց մի շարք իրավունքները, այդ թվում` առողջության պահպանման»,–ասում է Գրիգորյանը։
Նրա խոսքով` ոչ մատչելի միջավայրի պատճառով դժվարություններ են առաջանում նաև կրթության, աշխատանքի, կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցությունն իրացնելիս։
Գրիգորյանը նշում է` բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը թե՛ հասարակության, թե՛ պետական մարմինների շրջանում։
ՄԻՊ–ի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են նաև, որ իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում, որովհետև որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը բավարար չէ։
Հիշեցնենք, որ 1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: