00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն դեմ է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը. Թևանյանը մանրամասնեց

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Բաժանորդագրվել
Անդրանիկ Թևանյանը մանրամասնեց, թե ԱԺ–ին ներկայացված իրենց հայտարարության որ ձևակերպումներին են դեմ եղել ՔՊ–ականները։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՔՊ–ն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը. հայտարարության տեքստից ջնջել էր Հանրապետություն ձևակերպումը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` ուզում են ԱԺ-ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Թևանյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը
«Մեզ մոտ գրված է` «Պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իսկ իրենք առաջարկում են գրել «Հարձակում ԼՂ հայության վրա»։ Սա մեզ համար ընդունելի չէ։ Ինքնորոշման իրավունքի իրացման ձևակերպմանը նույնպես ՔՊ–ն կողմ չէ և ջնջել են այդ ձևակերպումը, ինչպես նաև հանել էին «Շուշիի հռչակագրի» դատապարտումը, քանի որ դեմ էին դրան։ ՔՊ–ն հանել է նաև ՀՀ հանձնառությունն ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով»,–ասաց Թևանյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ հակասություն ունի իշխանության այն մոտեցումների հետ, որ ԼՂ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից։

«Մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի հետապնդումն այն կարևորագույն երաշխիքներից է, որն ապահովելու է արցախահայության համար անվտանգություն, իրավունքներ։ Այն ապահովելու է նաև Հայաստանի անվտանգությունը։ Ֆունդամենտալ չենք ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել»,–ասաց Թևանյանը։

Նա հավելեց, որ չեն ընդունում նաև այն գնահատականը, թե Արցախը մեզ համար բեռ է և չի կարելի Արցախը պահել։ Թևանյանը նշեց` Արցախի հանձնման գնով հնարավոր չէ խաղաղության հասնել, այլ ճիշտ հակառակը` այն բերելու է պատերազմի և պարտության, ապա Հայաստանի կապիտուլյացիային։
ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում ընդդիմադիրների նախաձեռնությամբ. ՔՊ–ականները ներկա են
«Հայաստան» խմբակցության պատգամավորն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ համոզված են` արցախահայության իրավունքների պաշտպանությամբ պաշտպանում են ոչ միայն Ստեփանակերտը, այլ նաև Գորիսը, Երևանը, Գյումրին... Թևանյանը նշեց` ԼՂ կարգավիճակի հարցը պետք է քննության առարկա դառնա։
Հավելենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարության տեքստի այն հատվածները, որոնց հետ ՔՊ–ն անհամաձայնություն ունի։
© Photo : Facebook / Քրիստինե Վարդանյան

Հատված հայտարարության տեքստից

Հատված հայտարարության տեքստից - Sputnik Արմենիա
1/4

Հատված հայտարարության տեքստից

© Photo : Facebook / Քրիստինե Վարդանյան

Հատված հայտարարության տեքստից

Հատված հայտարարության տեքստից - Sputnik Արմենիա
2/4

Հատված հայտարարության տեքստից

© Photo : Facebook / Քրիստինե Վարդանյան

Հատված հայտարարության տեքստից

Հատված հայտարարության տեքստից - Sputnik Արմենիա
3/4

Հատված հայտարարության տեքստից

© Photo : Facebook / Քրիստինե Վարդանյան

Հատված հայտարարության տեքստից

Հատված հայտարարության տեքստից - Sputnik Արմենիա
4/4

Հատված հայտարարության տեքստից

1/4

Հատված հայտարարության տեքստից

2/4

Հատված հայտարարության տեքստից

3/4

Հատված հայտարարության տեքստից

4/4

Հատված հայտարարության տեքստից

Էդուրադ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Տերմինաբանությունը ռիսկեր է առաջացնում. Աղաջանյանը` «Հայաստանի» հայտարարության մասին
Լրահոս
0