00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը կարող է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ տեխնոլոգիաների ոլորտում

© Sputnik / Asatur YesayantsՄհեր Սահակյան
Մհեր Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Մհեր Սահակյան
Բաժանորդագրվել
Մասնագետը համոզված է, որ Չինաստանը տեխնոլոգիական հսկա է, որի հետ փոխգործակցելը կհանգեցնի տեխնոլոգիաների զարգացմանը նաև Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ տեխնոլոգիաների ոլորտում, ինչը առավել արդիական է մեր երկրում առկա լոգիստիկ խնդիրների ֆոնին։ Այս մասին «Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը հայտարարեց ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի ուսումնասիրման եվրասիական IV գիտաժողովի շրջանակում։
Նրա խոսքով` Հայաստանը կարող է փոխգործակցություն հաստատել Չինաստանի կոնկրետ շրջանների հետ, որոնցից մեկը կարող է դառնալ խոշորագույն տեխնոլոգիական կենտրոն Հոնկոնգը։
«Մեզ անհրաժեշտ է լուրջ աշխատանք իրականացնել և համագործակցություն հաստատել տեխնոլոգիաների ոլորտում նույն Հոնկոնգի հետ, քանի որ մեր երկրում հետաքրքրվածություն կա նաև այդ ոլորտով», – ասաց Սահակյանը։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի սահմանափակ լոգիստիկ հնարավորությունների պայմաններում դա առավել շահավետ ուղղություն է համագործակցության ընդլայնման համար։ Ավելին, կենտրոնանալով տեխնոլոգիաների զարգացման վրա և նորարարական նախագծեր իրականացնելով՝ երկիրը կարող է հետաքրքրական և կարևոր դառնալ աշխարհի համար։
Այս համատեքստում նա նշեց Չինաստանի փորձը, որը զարգանում է այդ թվում շնորհիվ որակյալ կրթության, ենթակառուցվածքների զարգացման։
«Հայկական խաչմերուկը» համապատասխանում է խոշոր խաղացողների շահերին
Փորձագետը նշեց, որ ապագայում հնարավոր է համարում Հայաստանում Հոնկոնգի համալսարանի տեխնոլոգիական կենտրոնի մասնաճյուղի բացումը։ Սակայն այդ նպատակով համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի պետությունը։
Նա հիշեցրեց, որ Չինաստանը գերտերություն է, աշխարհի երկրորդ տնտեսությունը, և Հայաստանի համար նրա հետ հարաբերություններ զարգացնելն անհրաժեշտություն է։ Սակայն կարևոր է հասկանալ նաև, թե ինչ ենք մենք ուզում Չինաստանից, քանի որ համագործակցության մեծ ներուժ կա։
Լրահոս
0