00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի ընթացքում հնչելու են նախորդ 19 տարում հաղթած երգերը

© Photo : Առաջին ալիք Մանկական Եվրատեսիլ
Մանկական Եվրատեսիլ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Մանկական Եվրատեսիլ
Բաժանորդագրվել
Այն ստեղծագործությունները, որոնց կատարողները Հայաստան չեն ժամանի, կերգի Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարվա հաղթող երգերը: Տեղեկությունը հայտնում է «Առաջին ալիքը»։
Նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլում» իր երկրին հաղթանակ բերած 11 արտիստները ժամանելու են Երևան և բեմում կատարելու են իր հաղթական երգից մի հատված:
Հայաստանում ելույթ են ունենալու «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդեռլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Դեսթինի Չուկունյերեն (2015թ., Մալթա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան):
«Մյուս 8 երգերը կկատարի Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, քանի որ այդ մասնակիցները ներկա չեն լինելու շոուին։ Միջանկյալ այս ելույթի գլխավոր հերոսներից մեկը Ռոբինն է, որը ներկայացնելու է մրցույթի պատմությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Միջանկյալ ակտերում ելույթ են ունենալու նաև «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում հաղթած Մալենան:
Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ-2022» միջազգային երգի 20-րդ մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Երևանում։ Մրցույթին մասնակցելու է 16 երկիր` Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։
Կարգախոսը լինելու է «Պտտի՛ր հրաշքը»։
Լրահոս
0