https://arm.sputniknews.ru/20221202/erevani-tvonakan-lusavvorutjunn-ajs-tari-bacarik-e-linelu-avinjan-52104545.html
Երևանի տոնական լուսավորությունն այս տարի բացառիկ է լինելու. կծախսվի 285 միլիոն դրամ
Երևանի տոնական լուսավորությունն այս տարի բացառիկ է լինելու. կծախսվի 285 միլիոն դրամ
Sputnik Արմենիա
Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարբեր տնտեսվարողների կողմից: 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T13:20+0400
2022-12-02T13:20+0400
2022-12-02T13:38+0400
տիգրան ավինյան
երևան
երևանի քաղաքապետարան
ամանոր
մանկական եվրատեսիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097819_0:25:1600:925_1920x0_80_0_0_8bd9dda393645c091f059ccaf08ce0af.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում կկազմակերպվի Սուրբծննդյան տոնավաճառ, որի դեկորացիաների և գեղարվեստական լուսավորության վրա կծախսվի 115 մլն դրամ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում համերգների անցկացման համար տեխնիկայի ձեռբերումը կարժենա 60 մլն դրամ, դեկտեմբերի 31–ի տոնական համերգի համար կծախսվի 75 մլն դրամ, Հանրապետության հրապարակում տեղադրված վերգետնյա կամրջի համար կծախսվի 6 մլն 600 հազար դրամ, տնակների պատրաստման, տեղադրման և ապամոնտաժման համար կծախսվի շուրջ 26 մլն դրամ։Ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ, նշեց փոխքաղաքապետը։Ավինյանի խոսքով, տոնական միջոցառումների բաղադրիչ հանդիսացող Սուրբծննդյան տոնավաճառը կմեկնարկի դեկտեմբերի 5-ից և կտևի մինչև հունվարի 6-ը:Բացի այդ, փոխքաղաքապետի խոսքով, նույն պուրակում կազմակերպվելու է 7 տոնական համերգ: Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին, իսկ վերջին համերգը կլինի հունվարի 6-ին:Իսկ ամանորյա գլխավոր համերգը լինելու է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ին:Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 5–ին Երևանում կտրվի ամանորյա տոնական ծրագրի մեկնարկը, միջոցառումները կընդգրկեն բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և Էրեբունի-Երևան 2750–ամյակին նվիրված պուրակում։ Վանդալիզմ է. ճարտարապետն առաջարկում է պատժել հրապարակի շենքերի զարդարման պատասխանատուներին«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, և վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքով: «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգընթաց կմիանան Երևանի գլխավոր տոնածառի լույսերը, Հանրապետության հրապարակի, Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի, Հյուսիսային պողոտայի, Հաղթանակ և Կիևյան կամուրջների, ինչպես նաև Մարզահամերգային համալիրի լուսավորության համակարգերը։ Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին»,–ասաց նա։Ավինյանը վստահ է՝ այս տարի Երևանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով մրցույթը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097819_174:0:1597:1067_1920x0_80_0_0_9e19f5d0ae8c93c2a192b4ad0012aeeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, երևան, երևանի քաղաքապետարան, ամանոր, մանկական եվրատեսիլ
տիգրան ավինյան, երևան, երևանի քաղաքապետարան, ամանոր, մանկական եվրատեսիլ
Երևանի տոնական լուսավորությունն այս տարի բացառիկ է լինելու. կծախսվի 285 միլիոն դրամ
13:20 02.12.2022 (Թարմացված է: 13:38 02.12.2022) Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարբեր տնտեսվարողների կողմից:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում կկազմակերպվի Սուրբծննդյան տոնավաճառ, որի դեկորացիաների և գեղարվեստական լուսավորության վրա կծախսվի 115 մլն դրամ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում համերգների անցկացման համար տեխնիկայի ձեռբերումը կարժենա 60 մլն դրամ, դեկտեմբերի 31–ի տոնական համերգի համար կծախսվի 75 մլն դրամ, Հանրապետության հրապարակում տեղադրված վերգետնյա կամրջի համար կծախսվի 6 մլն 600 հազար դրամ, տնակների պատրաստման, տեղադրման և ապամոնտաժման համար կծախսվի շուրջ 26 մլն դրամ։
Ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ, նշեց փոխքաղաքապետը։
Ավինյանի խոսքով, տոնական միջոցառումների բաղադրիչ հանդիսացող Սուրբծննդյան տոնավաճառը կմեկնարկի դեկտեմբերի 5-ից և կտևի մինչև հունվարի 6-ը:
«Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարբեր տնտեսվարողների կողմից: Երևանցիներին առաջարկվելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն»:
Բացի այդ, փոխքաղաքապետի խոսքով, նույն պուրակում կազմակերպվելու է 7 տոնական համերգ: Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին, իսկ վերջին համերգը կլինի հունվարի 6-ին:
Իսկ ամանորյա գլխավոր համերգը լինելու է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ին:
Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 5–ին Երևանում կտրվի ամանորյա տոնական ծրագրի մեկնարկը, միջոցառումները կընդգրկեն բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և Էրեբունի-Երևան 2750–ամյակին նվիրված պուրակում։
«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, և վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքով: «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգընթաց կմիանան Երևանի գլխավոր տոնածառի լույսերը, Հանրապետության հրապարակի, Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի, Հյուսիսային պողոտայի, Հաղթանակ և Կիևյան կամուրջների, ինչպես նաև Մարզահամերգային համալիրի լուսավորության համակարգերը։ Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին»,–ասաց նա։
Ավինյանը վստահ է՝ այս տարի Երևանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով մրցույթը։