https://arm.sputniknews.ru/20221202/arcakhy-chpetq-e-lini-adrbejani-kazmum-tevanjany-nerkajacrec-azh-hajtararutjan-teqsty-52100054.html
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Թևանյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Թևանյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հայտարարության մեջ արձանագրվում է` Արցախն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր... 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T11:42+0400
2022-12-02T11:42+0400
2022-12-02T11:45+0400
արցախ
անդրանիկ թևանյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/06/28580061_0:0:1600:901_1920x0_80_0_0_43416c5d63b27dbf16642f77fa0b03fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Պետք է արձանագրել, որ Հայաստանն ունի հանձնառություն` ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման և նրա անվտանգության ապահովման առումով։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով ՀՀ ԱԺ տեսքի հիմնական դրույթները` ի պատասխան Ադրբեջանի Մինի Մեջլիսի ընդունած հայտարարության։Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` հայտարարություն ընդունել ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։ Հակառակորդի կրակոցներից Արցախում զինծառայողներ են վիրավորվել«Հայտարարությամբ մի քանի սկզբունքային կետեր ենք ֆիքսում` նախ հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի վարձկան ահաբեկիչների միջոցով 2020-ի սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ։ Այդ հարձակմամբ խախտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքը, ըստ որի` պետք է բացառել ուժի կիրառումը, խախտվել է Հելսինկյան ակտի դրույթն ուժ չկիրառելու մասին, ինչպես նաև այն համաձայնությունը, որը ստորագրվել էր ՀՀ–ի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, համաձայն որի` բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,–ասաց Թևանյանը։Նրա խոսքով` հայտարարությամբ նաև արձանագրում են, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո քանիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, և իր նպատակադրումներն Արցախի ու Հայաստանի մասով ամրագրել է Հայաստանի համար անընդունելի «Շուշիի հռչակագրի» մեջ։Բացի այդ, ըստ Թևանյանի, սխալ է այն մոտեցումը, որ Ղարաբաղից ձերբազատվելով կարող ենք խաղաղության և բարգավաճման հասնել. ճիշտ հակառակը։Հայտարարության մեջ նշված է նաև, որ կարևոր է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը` առանց սահմանափակումների։ Նշվում է, որ Արցախն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան ու չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/06/28580061_184:0:1600:1062_1920x0_80_0_0_e0f0a6c4afa209c666cd9df4b9f7aa84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, անդրանիկ թևանյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, հայաստան, ադրբեջան
արցախ, անդրանիկ թևանյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, հայաստան, ադրբեջան
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Թևանյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը
11:42 02.12.2022 (Թարմացված է: 11:45 02.12.2022) Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հայտարարության մեջ արձանագրվում է` Արցախն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Պետք է արձանագրել, որ Հայաստանն ունի հանձնառություն` ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման և նրա անվտանգության ապահովման առումով։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով ՀՀ ԱԺ տեսքի հիմնական դրույթները` ի պատասխան Ադրբեջանի Մինի Մեջլիսի ընդունած հայտարարության։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` հայտարարություն ընդունել ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
«Հայտարարությամբ մի քանի սկզբունքային կետեր ենք ֆիքսում` նախ հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի վարձկան ահաբեկիչների միջոցով 2020-ի սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ։ Այդ հարձակմամբ խախտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքը, ըստ որի` պետք է բացառել ուժի կիրառումը, խախտվել է Հելսինկյան ակտի դրույթն ուժ չկիրառելու մասին, ինչպես նաև այն համաձայնությունը, որը ստորագրվել էր ՀՀ–ի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, համաձայն որի` բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,–ասաց Թևանյանը։
Նրա խոսքով` հայտարարությամբ նաև արձանագրում են, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո քանիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, և իր նպատակադրումներն Արցախի ու Հայաստանի մասով ամրագրել է Հայաստանի համար անընդունելի «Շուշիի հռչակագրի» մեջ։
Բացի այդ, ըստ Թևանյանի, սխալ է այն մոտեցումը, որ Ղարաբաղից ձերբազատվելով կարող ենք խաղաղության և բարգավաճման հասնել. ճիշտ հակառակը։
Նա նշեց նաև, որ որպես գնահատական` հայտարարության մեջ պետք է նշվի, որ Հայաստանը կողմ է խաղաղությանը և տարածաշրջանային կոմունիկացիների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելով, չպետք է լինի շանտաժի ներքո և ուժի կիրառմամբ։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ կարևոր է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը` առանց սահմանափակումների։ Նշվում է, որ Արցախն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան ու չպետք է լինի Ադրբեջանի կազմում։