https://arm.sputniknews.ru/20221202/adrbejany-kvoptvoren-khakhtum-e-mijazgajin-humanitar-iravunqy-mirzvojany-shmidtin-52097992.html
Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքը. Միրզոյանը` Շմիդտին
Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքը. Միրզոյանը` Շմիդտին
Sputnik Արմենիա
Միրզոյանը հանդիպման ընթացքում վերահաստատել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը։ 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T11:30+0400
2022-12-02T11:30+0400
2022-12-02T11:34+0400
արարատ միրզոյան
հելգա շմիդտ
եահկ
եահկ մինսկի խումբ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097181_0:25:1600:925_1920x0_80_0_0_14b776673677c9a220ee8f355fe4ca2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին` մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները խախտում են մի շարք միջազգային իրավական դրույթներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Լեհաստանի Լոձ քաղաքում` ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ՀՀ արտգործնախարարը նաև նշել է, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52097181_118:0:1541:1067_1920x0_80_0_0_af63c97689bad50e053b53d16008e363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հելգա շմիդտ, եահկ, եահկ մինսկի խումբ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան, հելգա շմիդտ, եահկ, եահկ մինսկի խումբ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքը. Միրզոյանը` Շմիդտին
11:30 02.12.2022 (Թարմացված է: 11:34 02.12.2022) Միրզոյանը հանդիպման ընթացքում վերահաստատել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին` մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները խախտում են մի շարք միջազգային իրավական դրույթներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ
Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Լեհաստանի Լոձ քաղաքում` ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
«Նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ արտգործնախարարը նաև նշել է, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: