00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է պահանջել Բաքվի ԶՈւ դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը` ԵԱՀԿ համաժողովին

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովում  - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովում
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը Լոձում խոսել է Հայաստանի դեմ տարվող ռազմական ագրեսիայի ու Արցախում էթնիկ զտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձրացրել է Ադրբեջանի` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարվող ռազմական ագրեսիայի մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ»,– ասել է Միրզոյանը։
© Photo : official site of MFA of RA ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը Լեհաստանի Լոձ քաղաքում
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян на министерской конференции ОБСЕ (1 декабря 2022). Лодзь - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը Լեհաստանի Լոձ քաղաքում
Նա շեշտել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա 3-րդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ, և այդ ագրեսիայի հետևանքով ՀՀ ունեցել է 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Նախարարը խոսել է նաև հազարավոր տեղահանված ՀՀ քաղաքացիների, թիրախավորված բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների մասին։ Միրզոյանը հիշեցրել է նաև այն, որ ադրբեջանական ԶՈւ զինծառայողները պատերազմական գործողությունների ընթացքում հայ զինվորական կանանց և տղամարդկանց խոշտանգել են, ապա իրականացրել արտադատական սպանություններ։
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և խոսում են ռազմական հանցագործությունները հետաքննելու ու հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը»,– ասել է Միրզոյանը։
Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը
Նախարարը նաև անդրադարձել է 2022 թվականի մարտ և օգոստոս ամիսներին Ադրբեջանի շարունակական սադրիչ և ագրեսիվ գործողություններին, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Նա ընդգծել է, որ եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների է ենթարկել ԼՂ ևս մեկ բնակավայր և փորձել խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։
Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, ըստ Միրզոյանի, Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, եթե Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն ՀՀ ինքնիշխանության ներքո։
© Photo : official site of MFA of RA ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը Լեհաստանի Լոձ քաղաքում
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян на министерской конференции ОБСЕ (1 декабря 2022). Лодзь - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը Լեհաստանի Լոձ քաղաքում
Նախարարը շեշտել է, որ ՀՀ պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Նա վստահ է` Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը:
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում»,– նշել է Միրզոյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ–ի և ԵԱՀԿ–ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին, կարևորել է միջազգային ներկայությունը ՀՀ–ում հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը։
Լրահոս
0