00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պայմանավորվել չի ստացվի». ԵՄ-ում հասկացել են, թե ով է հարստանում ուկրաինական ճգնաժամից

© AFP 2024 / SERGEI SUPINSKYՕլաֆ Շոլց, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Զելենսկի
Օլաֆ Շոլց, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
Օլաֆ Շոլց, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկացիները միշտ ձգտել են գերիշխել արևմտյան աշխարհում։ Եվ Ուկրաինայի հակամարտությունը պարզապես հիանալի հնարավորություն է բոլորին սանձելու համար։

Դանիիլ Նիզամուտդինով, ՌԻԱ Նովոստի

Եվրոպացի քաղաքական գործիչները բողոքում են, որ Վաշինգտոնը հին աշխարհը հետընթացի է մղում և դիվիդենտներ է ստանում ուկրաինական հակամարտությունից, գրում Է Politico-ն: Իրոք, ամերիկացիները, ոչ մի զինվոր (գոնե պաշտոնապես) Կիև չուղարկելով, Ուկրաինայի ճգնաժամից աննախադեպ ռազմական, տնտեսական, աշխարհաքաղաքական օգուտներ են քաղում։ Եվ ԵՄ-ին դա ավելի ու ավելի է նյարդայնացնում:

ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնումը

«Եթե սթափ նայենք, պատերազմից շահող երկիրը ԱՄՆ-ն է, քանի որ այն ավելի շատ զենք ու գազ է վաճառում ուռճացված գներով»,-մեջբերում է Politico-ն անանուն բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի խոսքը:
Ամերիկացիները միշտ ձգտել են գերիշխել արևմտյան աշխարհում։ Եվ Ուկրաինայի հակամարտությունը պարզապես հիանալի հնարավորություն է բոլորին սանձելու համար։
Վերջին տարիներին Վաշինգտոնը մշտապես ճնշում է գործադրել Եվրոպայի վրա, մասնավորապես հակառուսական պատժամիջոցների և Մոսկվայից էներգետիկ կախվածության թուլացման հարցերում։
Արևմուտքը կարող է Ուկրաինայում միջուկային զենքով սադրել և մեղադրել ՌԴ–ին. «Ռոսէներգոատոմ»
Գարնանը, «ավագ եղբորը» հետևելով, եվրոպացիները խանդավառությամբ շտապեցին ընդլայնել արգելքները, չնայած ի սկզբանե պարզ էր, որ դա ԵՄ-ին, թերևս, նույնիսկ ավելի ուժեղ կհարվածի, քան Ռուսաստանին:
Բացի այդ, արևմտյան աշխարհի աչքում լիովին վերականգնվեց ՆԱՏՕ-ն, որի մասին դեռ վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ «նրա ուղեղը մեռած է»։ Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե այդ կազմակերպությունում ով է գլխավորը։

Զենքի վաճառքն ու «գազի ասեղը»

Եվրոպայում և ամբողջ աշխարհում զենքի մեծ պահանջարկ է առաջացել, և ԱՄՆ-ը դրա խոշորագույն արտահանողն է (համաշխարհային մատակարարումների ավելի քան մեկ երրորդը):
Միայն ավիաշինության ոլորտում ամերիկացիները տասնյակ միլիարդավոր եվրոյի պայմանագրեր ստացան։ Կանադան 88 հատ հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ է պատվիրել, Շվեյցարիան՝ 36, Գերմանիան` 35։
Ամռանը Գերմանիայի իշխանությունները հայտարարեղին բունդեսվերի վերազինման համար շուրջ 100 մլրդ եվրո հատկացնելու մտադրության մասին, և կասկած չկա, որ բյուջեի զգալի մասը բաժին կհասնի ԱՄՆ-ին: Բացի այդ, Գերմանիան վիճել է Շվեյցարիայի հետ, քանի որ Բեռնը հրաժարվել է թույլատրել ռազմական ապրանքների վերաարտահանումը Ուկրաինա։
Եվրոպական զինանոցները դատարկվում են, և ամերիկյան արտադրողները ուրախությամբ ձեռքերն են շփում։ Իհարկե, ռազմարդյունաբերական համալիրի նման աշխուժությունը դրական է ազդում երկրի ամբողջ տնտեսության վրա։
Գումարած՝ գազի արտահանումը։ Վաշինգտոնը վաղուց էր փորձում Եվրոպային ստիպել հրաժարվել էժան ռուսական վառելիքից։ Եվ հիմա հաշված ամիսների ընթացքում հեղուկացված բնական գազի մատակարարումները կրկնապատկվել են:
«Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունները ԵՄ-ին փաստացի ընտրություն չեն թողել։ Այսուհետ ստիպված են լինելու վճարել անդրօվկիանոսյան վառելիքի համար, որը եվրոպացի սպառողների վրա չորս անգամ ավելի թանկ է նստում, քան հենց ամերիկացիների վրա։

Մրցունակության կորուստը

Էներգետիկ ճգնաժամի պայմաններում եվրոպական արդյունաբերությունը կորցնում է մրցունակությունը։ Հատկապես խիստ տուժել է Գերմանիան։ Իսկ ԱՄՆ-ում ամռանը գնաճի նվազեցման մասին օրենք են ընդունել։ Փաստաթուղթը ազգային տնտեսությանն աջակցելու լայն միջոցներ է նախատեսում, որոնք ԵՄ-ում խտրական են համարել։
Արդյունքում ամերիկյան ընկերությունները ամրապնդվում են, իսկ եվրոպականները կամ փակվում են, կամ տեղափոխվում են ԱՄՆ, որտեղ նրանց հարկային արտոնություններ և էժան Էներգառեսուրսներ են տրամադրում։
Այս ամենը հունից հանում է ԵՄ քաղաքական գործիչներին։ «Եվրոպայի տնտեսության շարժը դեպի ռեցեսիա լավ նորություն է ամերիկացիների համար, և նրանք առիթը բաց չթողեցին դրանից օգուտ քաղելու համար»,-վրդովվել է Հունգարիայի արտգործախարար Պետեր Սիյարտոն:
Արևմուտքը ելք է գտել ուկրաինական ճգնաժամից
Մակրոնը գնաճի դեմ պայքարի մասին ամերիկյան օրենքը ոչ բարեկամական է անվանել և ենթադրություն է արել, որ այն հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին, իսկ էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը ԵՄ երկրներին կոչ է արել համատեղ պատասխան տալ Վաշինգտոնի գործողություններին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի հակամարտությունն ավարտվի ԱՄՆ տնտեսության գերիշխանությամբ և Եվրոպայի թուլացմամբ»,-ընդգծել է նա հավելելով, որ Փարիզի համար այսօր գլխավորը ոչ թե Եվրոպայում Գերմանիայի հետ մրցակցությունն է, այլ ԵՄ-ի և ԱՄՆ-ի մրցակցությունը:

Պատասխան կլինի՞

Մինչդեռ Փարիզին ու Բեռլինին առայժմ չի հաջողվում համաձայնության գալ։ Bloomberg-ի տվյալներով, Մակրոնը պնդում է ամերիկացիների միջոցների նման միջոցներ կիրառել, իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի ցանկանում «տրանսատլանտյան պատերազմ» հրահրել և հույս ունի, որ Վաշինգտոնում կշտկեն իրենց որոշումները:
Եվ որքան էլ Եվրոպան «կատաղած է», ոչ ոք հիմա ի վիճակի չէ իսկապես պայքարել ամերիկացիների դեմ։ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան կարող են բարձրաձայն «մտահոգություն հայտնել», բայց ԵՄ-ում միասնություն չկա։ Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարությունը որպես գլխավոր դաշնակից Վաշինգտոնին է դիտարկում։
Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամերիկյան միջոցառումները վիճարկելու փորձը, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի առևտրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մաքսիմ Մեդվեդկովի կարծիքով, հաջողության շանսերից զուրկ չէ: «Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն շարունակում է արգելափակել ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնի աշխատանքը։ Իսկ այլ կերպ փոխզիջման հասնելը դժվար կլինի»,-հստակեցրել է նա։
Մակրոնը պատրաստվում է ԱՄՆ մեկնել։ Ակնհայտորեն` որպեսզի փորձի Ջո Բայդենին համոզել կանոններով խաղալ։ Բայց Եվրոպան թուլացած է էներգետիկ ճգնաժամի, գնաճի, նշմարվող ռեցեսիայի և ուժեղացող պոպուլիզմի պատճառով. Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու իրական լծակներ ԵՄ-ն չունի։
Մնում է հուսալ, որ անդրօվկիանոսյան ավագ գործընկերները խիղճ կունենան և ընդառաջ կգնան։ Իսկ առայժմ ամերիկացիները կոշտ ու վստահ իրականացնում են իրենց ռազմավարությունը։ Եվ շուտով եվրոպական առաջնորդի կարգավիճակը վերջնականապես կպատկանի ոչ թե Բեռլինին կամ Փարիզին, այլ Վաշինգտոնին։
Լրահոս
0