https://arm.sputniknews.ru/20221201/lavrvovy-meknabanel-e-prahaji-handipumy-ev-andradardzel-gharabaghi-kargavitshaki-harcin-52054382.html
Լավրովը մեկնաբանել է Պրահայի հանդիպումը և անդրադարձել Ղարաբաղի կարգավիճակի հարցին
Լավրովը մեկնաբանել է Պրահայի հանդիպումը և անդրադարձել Ղարաբաղի կարգավիճակի հարցին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան... 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T15:18+0400
2022-12-01T15:18+0400
2022-12-01T15:24+0400
սերգեյ լավրով
արցախ
հայաստան
ադրբեջան
պրահա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49432527_0:125:1200:800_1920x0_80_0_0_8098da473e071706c434e27dfd151240.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպմանը: Քառակողմ ձևաչափով բանակցությունները տեղի են ունեցել հոկտեմբերի սկզբին, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն։Առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Արևմուտքի դիվանագիտական ակտիվության մասին` ուշադրություն է հրավիրել հայտարարության տեքստի վրա։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա:Նախարարի խոսքով` Պրահայի հայտարարությունը հավանության է արժանացել և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ֆրանսիայի, և Եվրախորհրդի ղեկավարի կողմից, իսկ դա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին:«Եվ իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։ Դրան պատրաստ է ադրբեջանական կողմը, և պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները», - հավելել է նա։ Արևմուտքը փորձում է մխրճվել Երևանի և Բաքվի միջև ռուսական միջնորդական ջանքերի մեջ. ԼավրովՀիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
ադրբեջան
պրահա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49432527_190:49:1191:800_1920x0_80_0_0_c74e2f6b9c18becd7f5a5250193b098c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արցախ, հայաստան, ադրբեջան, պրահա
սերգեյ լավրով, արցախ, հայաստան, ադրբեջան, պրահա
Լավրովը մեկնաբանել է Պրահայի հանդիպումը և անդրադարձել Ղարաբաղի կարգավիճակի հարցին
15:18 01.12.2022 (Թարմացված է: 15:24 01.12.2022) Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպմանը: Քառակողմ ձևաչափով բանակցությունները տեղի են ունեցել հոկտեմբերի սկզբին, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն։
Առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Արևմուտքի դիվանագիտական ակտիվության մասին` ուշադրություն է հրավիրել հայտարարության տեքստի վրա։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա:
«Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցություն և հաստատում են սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այլ կերպ ասած, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում», - ասել Է Լավրովը։
Նախարարի խոսքով` Պրահայի հայտարարությունը հավանության է արժանացել և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ֆրանսիայի, և Եվրախորհրդի ղեկավարի կողմից, իսկ դա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին:
«Եվ իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։ Դրան պատրաստ է ադրբեջանական կողմը, և պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները», - հավելել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: