https://arm.sputniknews.ru/20221201/kvortsanvats-inqnatiry-zvartnvoc-odanavakajanic-astrakhan-er-ughevvorvum-manramasner-52058841.html
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Աստրախան էր ուղևորվում. մանրամասներ
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Աստրախան էր ուղևորվում. մանրամասներ
Sputnik Արմենիա
ԱԻՆ խոսնակը հայտնեց` բացի երկու դիերից, այլ մարմիններ չեն հայտնաբերվել։ Ըստ Քաղավիացիայի կոմիտեի` օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները։ 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T15:58+0400
2022-12-01T15:58+0400
2022-12-01T16:41+0400
հայաստան
կոտայք
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52058256_0:37:700:431_1920x0_80_0_0_0a1cd90b634ab41a19857e34ad77eb0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ջրաբերի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։Նրա խոսքով` բացի երկու դիերից, այլ մարմիններ չեն հայտնաբերվել: Կոստանյանը հավելեց, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին հայտնում է, որ տեղական ժամանակով 13:11-ին Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: «Տեղական ժամանակով 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։ Կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52058256_39:0:662:467_1920x0_80_0_0_1a09201c6d8a8aa9d48da0ef18a674ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոտայք, ինքնաթիռ
հայաստան, կոտայք, ինքնաթիռ
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից Աստրախան էր ուղևորվում. մանրամասներ
15:58 01.12.2022 (Թարմացված է: 16:41 01.12.2022) ԱԻՆ խոսնակը հայտնեց` բացի երկու դիերից, այլ մարմիններ չեն հայտնաբերվել։ Ըստ Քաղավիացիայի կոմիտեի` օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ
հայտնել էր, որ Ջրաբերի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
«Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,- ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով` բացի երկու դիերից, այլ մարմիններ չեն հայտնաբերվել: Կոստանյանը հավելեց, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին հայտնում է, որ տեղական ժամանակով 13:11-ին Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
«Տեղական ժամանակով 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: