https://arm.sputniknews.ru/20221201/hh-karavarutjuny-hamadzajnec-bardzracnel-bdkh-andamneri-u-nakhagahi-ashkhatavardzery-52043190.html
ՀՀ կառավարությունը համաձայնեց բարձրացնել ԲԴԽ անդամների ու նախագահի աշխատավարձերը
ՀՀ կառավարությունը համաձայնեց բարձրացնել ԲԴԽ անդամների ու նախագահի աշխատավարձերը
Sputnik Արմենիա
Առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում Կարեն Անդրեասյանը ամսական շուրջ 2 մլն դրամ աշխատավարձ կստանա։ 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T11:34+0400
2022-12-01T11:34+0400
2022-12-01T12:07+0400
հայաստան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
աշխատավարձ
կարեն անդրեասյան
կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753112_0:49:1600:949_1920x0_80_0_0_6f8e4c61d60b5ba6d452d4387c9309da.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց հանրության լայն քննարկմանն արժանացած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։Որոշման ընդունման համար կառավարությունը հիմք է ընդունել այն հիմնավորումը, որ ՀՀ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:Իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները, այդ թվում` դատարանի նախագահն ու պալատի նախագահն ամեն ամիս իրենց պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում են ստանում: Կառավարության համոզմամբ` նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների դեպքում:Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 331 200 դրամ է, իսկ դրա 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ։ Այսինքն` նախագծի ընդունման դեպքում Կարեն Անդրեասյանն ամսական 1 996 800 դրամ աշխատավարձ կստանա։Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը 998 400 ՀՀ դրամ է, դրա 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ։ Փոփոխության դեպքում ԲԴԽ անդամները ամսական 1 497 600 դրամ վարձատրություն կստանան։Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին թվով հավելավճար կստանաԿառավարության հաստատած նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։Առաջարկվող կարգավորումն ընդունվելու դեպքում 2023թ–ի բյուջեի համար լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս է ենթադրում։Հիշեցնենք, որ 2023թ–ի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը խոստացել է նվազագույն աշխատավարձն ավելացնել 7000 դրամով` 68 000 դրամի փոխարեն դարձնելով 75 000։2022թ–ի երկրորդ եռամսյակի տվյալներով, Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 82 200 դրամ։Հավելավճար` հանուն արդարադատության. ՀԿ–ի նախագահը չի հավատում, թե փողը կծառայի նպատակին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42753112_109:0:1532:1067_1920x0_80_0_0_0cdea05266b8fe39446db5a671e87cc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), աշխատավարձ, կարեն անդրեասյան, կառավարություն
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), աշխատավարձ, կարեն անդրեասյան, կառավարություն
ՀՀ կառավարությունը համաձայնեց բարձրացնել ԲԴԽ անդամների ու նախագահի աշխատավարձերը
11:34 01.12.2022 (Թարմացված է: 12:07 01.12.2022) Առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում Կարեն Անդրեասյանը ամսական շուրջ 2 մլն դրամ աշխատավարձ կստանա։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց հանրության լայն քննարկմանն արժանացած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։
Որոշման ընդունման համար կառավարությունը հիմք է ընդունել այն հիմնավորումը, որ ՀՀ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:
Իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները, այդ թվում` դատարանի նախագահն ու պալատի նախագահն ամեն ամիս իրենց պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում են ստանում: Կառավարության համոզմամբ` նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների դեպքում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 331 200 դրամ է, իսկ դրա 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ։ Այսինքն` նախագծի ընդունման դեպքում Կարեն Անդրեասյանն ամսական 1 996 800 դրամ աշխատավարձ կստանա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը 998 400 ՀՀ դրամ է, դրա 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ։ Փոփոխության դեպքում ԲԴԽ անդամները ամսական 1 497 600 դրամ վարձատրություն կստանան։
Կառավարության հաստատած նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։
Առաջարկվող կարգավորումն ընդունվելու դեպքում 2023թ–ի բյուջեի համար լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս է ենթադրում։
Հիշեցնենք, որ 2023թ–ի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը խոստացել է նվազագույն աշխատավարձն ավելացնել 7000 դրամով` 68 000 դրամի փոխարեն դարձնելով 75 000։
2022թ–ի երկրորդ եռամսյակի տվյալներով, Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 82 200 դրամ։