https://arm.sputniknews.ru/20221201/hajturqakan-pajmanavvorvatsutjunnery-kjanqi-kvochelu-qnnarkumnery-sharunakvelu-en-agn-52043894.html
Հայ–թուրքական պայմանավորվածությունները կյանքի կոչելու քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ
Հայ–թուրքական պայմանավորվածությունները կյանքի կոչելու քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T12:05+0400
2022-12-01T12:05+0400
2022-12-01T12:17+0400
հայաստան
թուրքիա
վահան հունանյան
ռուբեն ռուբինյան
իբրահիմ քալըն
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491384_0:85:1600:985_1920x0_80_0_0_95193d94c2d07bd95ec9f2a6672c9d37.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի այն հայտարարությունը, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել է դեռևս նոյեմբերի սկզբին:Նրա խոսքով` հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել այն գերատեսչությունները, որոնք պետք է կյանքի կոչեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1֊ին ձեռք բերված պայմանավորվածությունները։Հիշեցնենք` Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում, քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր:Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491384_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e25ed34cd7e8d9aa7e3b1a6d2265210b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, վահան հունանյան, ռուբեն ռուբինյան, իբրահիմ քալըն
հայաստան, թուրքիա, վահան հունանյան, ռուբեն ռուբինյան, իբրահիմ քալըն
Հայ–թուրքական պայմանավորվածությունները կյանքի կոչելու քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ
12:05 01.12.2022 (Թարմացված է: 12:17 01.12.2022) Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի այն հայտարարությունը, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը
«Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել է դեռևս նոյեմբերի սկզբին:
Նրա խոսքով` հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել այն գերատեսչությունները, որոնք պետք է կյանքի կոչեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1֊ին ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Հունանյանը:
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում, քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ
հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։