https://arm.sputniknews.ru/20221201/futbvoli-ashkharhi-arajnutjun-katari-mifern-u-anaknkalnery-52078315.html
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Կատարի միֆերն ու անակնկալները
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Կատարի միֆերն ու անակնկալները
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Կյանքում ոչ մեկս չէր տեսել ֆուտբոլի աշխարհի առաջնություն դեկտեմբերին։ Դա էլ տեսանք։ 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T22:58+0400
2022-12-01T22:58+0400
2022-12-01T22:58+0400
կատար
ֆուտբոլ
5 րոպե դուլյանի հետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52009134_0:147:1600:1047_1920x0_80_0_0_0662082c5e6615bcd4926e7d4583899c.jpg
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Կատարի միֆերն ու անակնկալները
Sputnik Արմենիա
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Կատարի միֆերն ու անակնկալները
Դեկտեմբերի 1-ն է, իսկ մենք դեռ շարունակում ենք վիճել, թե ով է այս տարի չեմպիոն դառնալու։ Ի դեպ, հիմա պարզվում է, որ խաղերը կարելի էր անցկացնել նույնիսկ ամռան կեսին, երբ ջերմաստիճանը Կատարում հասնում է 50 աստիճանի։ Ինչպե՞ս։ Օդորակիչների հատուկ համակարգի շնորհիվ, որը գործում է գրեթե բոլոր մարզադաշտերում` ապահովելով 21 աստիճան թե՛ տրիբունաներում, թե՛ խաղադաշտում։Չեք հավատա, բայց երկրպագուներից ոմանք բողոքում են. «Ա՛յ մարդ, սառեցինք այդ ստադիոնում»։ Խաղերը լուսաբանող ֆոտոլրագրողները խոստովանում են, որ տաք շոր են վերցնում իրենց հետ, որովհետև մեջքներին սառը օդ է փչում։ Ահա այսպիսին է իրականությունը, որը լրիվ հերքում է այն միֆը, թե Կատարի կլիմայական պայմաններում ֆուտբոլի առաջնություն անցկացնելը խելահեղություն է։Իհարկե, օդի սառեցման այս համակարգը մոտ 20 տոկոսով թանկացրել է յուրաքանչյուր մարզադաշտի շինարարության արժեքը, բայց դա լիովին արդարացված ծախս է։ Որովհետև եթե պնդում եք, թե այս առաջնությունը ամենաթանկն է՝ մոտ 200 միլիարդ դոլար, պետք է նաև շատ կարևոր վերապահում անեք՝ այն ամենը, ինչ կառուցվել է այդ գումարով՝ ճանապարհներ, հյուրանոցներ, առևտրի և սպասարկման կենտրոններ և այլն, անպայման օգտագործվելու է տասնամյակներ շարունակ։ Սա նաև մարզադաշտերին է վերաբերում, որոնց զովացման համակարգերը թույլ կտան դրանք օգտագործել կլոր տարին, մանկական և այլ տեսակի մրցումներ կազմակերպել թեկուզ օգոստոսին։ Այնպես որ հաճախ լսվող հայտարարությունները, թե Կատարը, որը մի կարգին թիմ էլ չունի, հենց այնպես քամուն է տվել միլիարդավոր դոլարներ, գոնե մասամբ նույնպես կարելի է միֆ անվանել. այս պստիկ երկրի իշխանություններն առաջին հերթին ապագայի մասին են մտածել։Որոշ մեկնաբաններ նաև պնդում են, թե Կատարում մնալու տեղ չկա։ Այո՛, համեմատաբար էժան բոլոր հյուրանոցները զբաղված են, թանկերում էլ գիշերակացը մի քանի հազար դոլարի է հասնում։ Բայց եթե զուտ ֆուտբոլ նայելու համար եք եկել, կարող եք օգտվել հենց անապատում կառուցված համեստ կացարաններից կամ էլ գիշերել հարևան պետություններում՝ Արաբական էմիրություններում, Քուվեյթում կամ Բահրեյնում, որոնք նախապես համաձայնել են հստակ կազմակերպել երկրպագուների տեղափոխումը, հյուրատներում տեղավորումը և նույնիսկ սնունդը։ Ինչպես տեսնում եք, ֆուտբոլային այս տոնից օգուտ են քաղում նաև այն երկրները, որոնք բացարձակ կապ չունեն առաջնության հետ։Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականի ավտոբուսը վթարի է ենթարկվել Բրազիլիայի հետ խաղից առաջԻհարկե, այս առաջնության հետ կապված առնվազն մի արտառոց միջադեպ եղավ, բայց ոչ Կատարում։ Բելգիայում անկարգություններ հրահրեցին մարոկկոցիները։ Եվրոպայի ամենահանգիստ մայրաքաղաքներից մեկում՝ Բրյուսելում, նրանք ջարդուփշուր էին անում խանութների ցուցափեղկերը, այրում էին մեքենաները և հարձակվում ոստիկանների վրա։ Համաձայնե՛ք` հարցեր են առաջանում՝ սովորաբար նման վարքագիծ են ցուցաբերում պարտված թիմի վրդովված երկրպագուները, այնինչ Մարոկկոն Բելգիային հաղթել էր։ Եվ վերջապես ինչո՞ւ եվրոպական երկրում, այլ ոչ թե հենց Կատարում կամ Մարոկկոյում։ Միգուցե այն պատճառով, որ Դոհայում կամ Ռաբաթում իրավապահներն անմիջապես ամենակոշտ ձևով կսաստեի՞ն սանձարձակներին։Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել ԱԱ-ի 5 առաջնություններումԱյս առաջնության ևս մի առանձնահատկություն, որը զարմացրել է բոլորիս։ Խաղավերջի մի քանի լրացուցիչ րոպեներին բոլորս էլ սովոր ենք։ Բայց այն շռայլությունը, որով մրցավարներն այս առաջնությունում լրացուցիչ ժամանակ են պարգևում՝ մի 9 րոպե ավելացնելով նույնիսկ առաջին խաղակեսի վերջում, պարզապես ապշեցնում է։ Ասում են, դա մրցավարների նախաձեռնությունը չէ, ֆուտբոլի ֆեդերացիան է պահանջել արհեստական ձգձգումները կանխելու նպատակով։ Եվ այնուամենայնիվ համաձայնե՛ք` երբ Անգլիա-Իրան հանդիպման առաջին խաղակեսի ավարտին մրցավարը 14 րոպե ավելացրեց, շատերը տարակուսեցին՝ լա՛վ, դրա իմաստը ո՞րն է, չէ՞ որ դեռ մի ամբողջ խաղակես կա առջևում։ Դե ինչ, երևի ճիշտ են ասում՝ ֆուտբոլը 90 րոպեանոց կյանք է, ընդ որում` ամեն ինչ կարող է վճռվել լրացուցիչ ժամանակում։
https://arm.sputniknews.ru/20221130/ekvadvorci-futbvolisty-patmel-e-vor-iren-anvanel-en-hajazgi-futbvolisti-patvin-52024568.html
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52009134_175:0:1600:1069_1920x0_80_0_0_50e3b2059a5139f482cb419c9429211e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
կատար, ֆուտբոլ, 5 րոպե դուլյանի հետ
կատար, ֆուտբոլ, 5 րոպե դուլյանի հետ
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Կատարի միֆերն ու անակնկալները
Եկեք անկեղծ լինենք։ Կյանքում ոչ մեկս չէր տեսել ֆուտբոլի աշխարհի առաջնություն դեկտեմբերին։ Դա էլ տեսանք։
Դեկտեմբերի 1-ն է, իսկ մենք դեռ շարունակում ենք վիճել, թե ով է այս տարի չեմպիոն դառնալու։ Ի դեպ, հիմա պարզվում է, որ խաղերը կարելի էր անցկացնել նույնիսկ ամռան կեսին, երբ ջերմաստիճանը Կատարում հասնում է 50 աստիճանի։ Ինչպե՞ս։ Օդորակիչների հատուկ համակարգի շնորհիվ, որը գործում է գրեթե բոլոր մարզադաշտերում` ապահովելով 21 աստիճան թե՛ տրիբունաներում, թե՛ խաղադաշտում։
Չեք հավատա, բայց երկրպագուներից ոմանք բողոքում են. «Ա՛յ մարդ, սառեցինք այդ ստադիոնում»։ Խաղերը լուսաբանող ֆոտոլրագրողները խոստովանում են, որ տաք շոր են վերցնում իրենց հետ, որովհետև մեջքներին սառը օդ է փչում։ Ահա այսպիսին է իրականությունը, որը լրիվ հերքում է այն միֆը, թե Կատարի կլիմայական պայմաններում ֆուտբոլի առաջնություն անցկացնելը խելահեղություն է։
Իհարկե, օդի սառեցման այս համակարգը մոտ 20 տոկոսով թանկացրել է յուրաքանչյուր մարզադաշտի շինարարության արժեքը, բայց դա լիովին արդարացված ծախս է։ Որովհետև եթե պնդում եք, թե այս առաջնությունը ամենաթանկն է՝ մոտ 200 միլիարդ դոլար, պետք է նաև շատ կարևոր վերապահում անեք՝ այն ամենը, ինչ կառուցվել է այդ գումարով՝ ճանապարհներ, հյուրանոցներ, առևտրի և սպասարկման կենտրոններ և այլն, անպայման օգտագործվելու է տասնամյակներ շարունակ։ Սա նաև մարզադաշտերին է վերաբերում, որոնց զովացման համակարգերը թույլ կտան դրանք օգտագործել կլոր տարին, մանկական և այլ տեսակի մրցումներ կազմակերպել թեկուզ օգոստոսին։ Այնպես որ հաճախ լսվող հայտարարությունները, թե Կատարը, որը մի կարգին թիմ էլ չունի, հենց այնպես քամուն է տվել միլիարդավոր դոլարներ, գոնե մասամբ նույնպես կարելի է միֆ անվանել. այս պստիկ երկրի իշխանություններն առաջին հերթին ապագայի մասին են մտածել։
Ամիսներ առաջ ևս մի միֆ տարածվեց, իբր մահմեդական Կատարում ընդհանրապես հնարավոր չի լինելու գարեջուր գտնել, ինչն առնվազն որոշ երկրների, օրինակ` Անգլիայի, Գերմանիայի երկրպագուների համար ողբերգության պես մի բան է։ Հիմա պարզվում է, որ այդ լուրերն էլ մեկնաբանության կարիք ունեն։ Այո՛, մարզադաշտում գարեջուր չեն վաճառում, բայց սառը Բուդվայզերը կարող եք ըմբոշխնել հատուկ երկրպագուների համար նախատեսված գոտիներում։ Իհարկե, այդ հաճույքը թանկ է՝ մեկ գավաթը մոտ 13 դոլար, այսինքն` ավելի քան 5000 դրամ։ Բայց մի՛ մոռացեք, որ Նորվեգիայի սրճարաններում էլ մի բաժակ գարեջուրը գրեթե 10 դոլար արժե։ Ճիշտ է` ասում են՝ այդքան թանկ գարեջուր աշխարհի ուրիշ ոչ մի պետությունում չկա։
Որոշ մեկնաբաններ նաև պնդում են, թե Կատարում մնալու տեղ չկա։ Այո՛, համեմատաբար էժան բոլոր հյուրանոցները զբաղված են, թանկերում էլ գիշերակացը մի քանի հազար դոլարի է հասնում։ Բայց եթե զուտ ֆուտբոլ նայելու համար եք եկել, կարող եք օգտվել հենց անապատում կառուցված համեստ կացարաններից կամ էլ գիշերել հարևան պետություններում՝ Արաբական էմիրություններում, Քուվեյթում կամ Բահրեյնում, որոնք նախապես համաձայնել են հստակ կազմակերպել երկրպագուների տեղափոխումը, հյուրատներում տեղավորումը և նույնիսկ սնունդը։ Ինչպես տեսնում եք, ֆուտբոլային այս տոնից օգուտ են քաղում նաև այն երկրները, որոնք բացարձակ կապ չունեն առաջնության հետ։
Իհարկե, այս առաջնության հետ կապված առնվազն մի արտառոց միջադեպ եղավ, բայց ոչ Կատարում։ Բելգիայում անկարգություններ հրահրեցին մարոկկոցիները։ Եվրոպայի ամենահանգիստ մայրաքաղաքներից մեկում՝ Բրյուսելում, նրանք ջարդուփշուր էին անում խանութների ցուցափեղկերը, այրում էին մեքենաները և հարձակվում ոստիկանների վրա։ Համաձայնե՛ք` հարցեր են առաջանում՝ սովորաբար նման վարքագիծ են ցուցաբերում պարտված թիմի վրդովված երկրպագուները, այնինչ Մարոկկոն Բելգիային հաղթել էր։ Եվ վերջապես ինչո՞ւ եվրոպական երկրում, այլ ոչ թե հենց Կատարում կամ Մարոկկոյում։ Միգուցե այն պատճառով, որ Դոհայում կամ Ռաբաթում իրավապահներն անմիջապես ամենակոշտ ձևով կսաստեի՞ն սանձարձակներին։
Այս առաջնության ևս մի առանձնահատկություն, որը զարմացրել է բոլորիս։ Խաղավերջի մի քանի լրացուցիչ րոպեներին բոլորս էլ սովոր ենք։ Բայց այն շռայլությունը, որով մրցավարներն այս առաջնությունում լրացուցիչ ժամանակ են պարգևում՝ մի 9 րոպե ավելացնելով նույնիսկ առաջին խաղակեսի վերջում, պարզապես ապշեցնում է։ Ասում են, դա մրցավարների նախաձեռնությունը չէ, ֆուտբոլի ֆեդերացիան է պահանջել արհեստական ձգձգումները կանխելու նպատակով։ Եվ այնուամենայնիվ համաձայնե՛ք` երբ Անգլիա-Իրան հանդիպման առաջին խաղակեսի ավարտին մրցավարը 14 րոպե ավելացրեց, շատերը տարակուսեցին՝ լա՛վ, դրա իմաստը ո՞րն է, չէ՞ որ դեռ մի ամբողջ խաղակես կա առջևում։ Դե ինչ, երևի ճիշտ են ասում՝ ֆուտբոլը 90 րոպեանոց կյանք է, ընդ որում` ամեն ինչ կարող է վճռվել լրացուցիչ ժամանակում։