https://arm.sputniknews.ru/20221201/fransiaji-agnn-hajtararel-e-vor-hhi-veraberjal-banadzevy-parizi-pashtvonakan-dirqvorvoshumy-che-52041813.html
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ի վերաբերյալ բանաձևը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ի վերաբերյալ բանաձևը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ
Sputnik Արմենիա
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ–ի` կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է։ 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T10:55+0400
2022-12-01T10:55+0400
2022-12-01T11:05+0400
ֆրանսիա
հայաստան
բանաձև
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/18/10631832_0:84:1601:984_1920x0_80_0_0_4209d7b92f81fe2ae3c2cdaeb5a8ff9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է նաև, որ հենց այս ոգով է Ֆրանսիայի նախագահը Պրահայում անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը հանգեցրել է Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների առաքելության ծավալմանը։Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը երեկ միաձայն կողմ քվեարկեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին։Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/18/10631832_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6c1fa1f75848a0cadb79f828b7863d18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, բանաձև, ադրբեջան
ֆրանսիա, հայաստան, բանաձև, ադրբեջան
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ի վերաբերյալ բանաձևը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ
10:55 01.12.2022 (Թարմացված է: 11:05 01.12.2022) Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ–ի` կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս մասին հայտարարել է
Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, մասնավորապես` անցյալ տարվա նոյեմբերի 29-ին։ Ֆրանսիան շարունակում է կողմերին հորդորել առաջ շարժվել բանակցություններում` օգտվելով խաղաղության հնարավորությունից»,– շեշտել է գերատեսչությունը։
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է նաև, որ հենց այս ոգով է Ֆրանսիայի նախագահը Պրահայում անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը հանգեցրել է Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների առաքելության ծավալմանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը երեկ միաձայն
կողմ քվեարկեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին։