00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Նելլի Դուրյան
Երեխայի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել․Դուրյան
12:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատատեղերը կպահպանվեն. ՀՀ կառավարությունը 10 մլրդ դրամ կտրամադրի ՏՏ ոլորտին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՏՏ ոլորտի աշխատակիցներ. արխիվային լուսանկար
ՏՏ ոլորտի աշխատակիցներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
ՏՏ ոլորտի աշխատակիցներ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` մի քանի ամիս է, ինչ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի մասնագետներից, որ դրամի արժևորման արդյունքում նրանք որոշակի ռիսկերի առջև են կանգնում։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Պետությունը կաջակցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց` առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022-ի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։ Ինչպես նաև նրանց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։
Արդեն ուշացել ենք, ամեն օր ավելի ենք ուշանում. Հայկ Չոբանյանը` ՏՏ ոլորտին աջակցելու մասին
«Նախագծի նպատակն է ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին` բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային բարդույթներին դիմակայելու համար։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը և պահպանել աշխատակիցների աշխատավարձերը»,–ասաց Խաչատրյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ մի քանի ամիս է, ինչ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի մասնագետներից, որ դրամի արժևորման արդյունքում նրանք որոշակի ռիսկերի առջև են կանգնում։ Նա նշեց նաև, որ աջակցությունն էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից արտարժույթով, և այն, որ այժմ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, դա խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանը։
Հայկական ՏՏ-ն կփլուզվի՞․ բիզնեսը բողոքում է արժութային ցնցումից, ԿԲ-ն «դեղ» է առաջարկում
Լրահոս
0