https://arm.sputniknews.ru/20221201/amn-y-mtadir-e-dubajum-brnagravel-zbvosanavy-hakarusakan-patzhamijvocneri-shrjanakum-52089768.html
ԱՄՆ-ը մտադիր է Դուբայում բռնագրավել զբոսանավը՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակում
ԱՄՆ-ը մտադիր է Դուբայում բռնագրավել զբոսանավը՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակում
Sputnik Արմենիա
ԱՄՆ արդարադատության նախարարության փորձերը կարող են դժվար իրագործելի լինել, քանի որ ԱՄԷ–ն դարձել է «փրկօղակ», որն անհասանելի է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների... 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T23:28+0400
2022-12-01T23:28+0400
2022-12-01T23:28+0400
նավ
դուբայ
ամն
ռուսաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52089244_0:113:1600:1013_1920x0_80_0_0_2a4da76f55ee710b3abddc57113f5e29.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները Դուբայում մտադիր են բռնագրավել 156 մլն դոլար արժողությամբ սուպեր զբոսանավը, որը կապ ունի ռուսաստանցի գործարարի հետ։ Այս մասին գրում է New York Times–ը` հղում անելով աղբյուրներին։Ինչպես նշվում է, խոսքը Madame Gu նավի մասին է, որ պարբերականն անվանում է «աշխարհի ամենաշքեղ զբոսանավերից մեկը»։ Madame Gu–ն այն նավերի շարքում էր, որոնց դեմ ԱՄՆ հունիսի սկզբին պատժամիջացներ էր կիրառել։ Ֆինանսների նախարարության տվյալներով` նավն իբրև թե առնչություն ունի ռուսաստանցի գործարարներից մեկի հետ և պետք է սառեցվի որպես ակտիվ։Այսպիսով` ԱՄՆ–ն չի կարող բռնագրավել ինքնիշխան պետության տարածքում գտնվող սեփականությունը, առանց տեղի կառավարության թույլտվության, իսկ ԱՄԷ–ի իշխանությունը հրաժարվում են Madame Gu–ի վերաբերյալ առարկայական մեկնաբանություններ տալ։ Մոսկվան իր կողմից բազմիցս նշել է ամերիկյան օրենսդրության արտատարածքային կիրառման Վաշինգտոնի փորձերի անընդունելի լինելը, քանի որ դա միջազգային իրավունքի խախտում է։
դուբայ
ամն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52089244_133:0:1484:1013_1920x0_80_0_0_93d48aa4d2251c4c58f35e8e2763e10b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավ, դուբայ, ամն, ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
նավ, դուբայ, ամն, ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ԱՄՆ-ը մտադիր է Դուբայում բռնագրավել զբոսանավը՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակում
ԱՄՆ արդարադատության նախարարության փորձերը կարող են դժվար իրագործելի լինել, քանի որ ԱՄԷ–ն դարձել է «փրկօղակ», որն անհասանելի է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները Դուբայում մտադիր են բռնագրավել 156 մլն դոլար արժողությամբ սուպեր զբոսանավը, որը կապ ունի ռուսաստանցի գործարարի հետ։ Այս մասին գրում է New York Times–ը` հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշվում է, խոսքը Madame Gu նավի մասին է, որ պարբերականն անվանում է «աշխարհի ամենաշքեղ զբոսանավերից մեկը»։ Madame Gu–ն այն նավերի շարքում էր, որոնց դեմ ԱՄՆ հունիսի սկզբին պատժամիջացներ էր կիրառել։ Ֆինանսների նախարարության տվյալներով` նավն իբրև թե առնչություն ունի ռուսաստանցի գործարարներից մեկի հետ և պետք է սառեցվի որպես ակտիվ։
Միևնույն ժամանակ, թերթի տեղեկություններով, դիվանագիտական տեսանկյունից նավի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ԱՄՆ արդարադատության նախարարության փորձերը կարող են դժվար իրագործելի լինել, քանի որ ԱՄԷ–ն դարձել է «փրկօղակ», որն անհասանելի է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների համար։
Այսպիսով` ԱՄՆ–ն չի կարող բռնագրավել ինքնիշխան պետության տարածքում գտնվող սեփականությունը, առանց տեղի կառավարության թույլտվության, իսկ ԱՄԷ–ի իշխանությունը հրաժարվում են Madame Gu–ի վերաբերյալ առարկայական մեկնաբանություններ տալ։
Մոսկվան իր կողմից բազմիցս նշել է ամերիկյան օրենսդրության արտատարածքային կիրառման Վաշինգտոնի փորձերի անընդունելի լինելը, քանի որ դա միջազգային իրավունքի խախտում է։