https://arm.sputniknews.ru/20221201/aghqatutjuny-hnaravvor-e-haghtaharel-miajn-ashkhatanqvov-pashinjany-meknabanec-cucanishnery-52044780.html
Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով. Փաշինյանը մեկնաբանեց ցուցանիշները
Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով. Փաշինյանը մեկնաբանեց ցուցանիշները
Sputnik Արմենիա
Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալներով` 2020թ–ի համեմատ աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2021թ–ին 0.6 %–ով նվազել է, իսկ 2019-ի համեմատ` 0.1 %–ով... 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T12:28+0400
2022-12-01T12:28+0400
2022-12-01T12:41+0400
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
նիկոլ փաշինյան
աղքատություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613208_0:11:1601:911_1920x0_80_0_0_4aab1b026ad4219c699afe4a9ebb747d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ծայրահեղ աղքատների թվի կրկնապատիկ աճը 2021թ–ին, 2020-ի համեմատ, վկայում է այն մասին, որ 2020թ–ին կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները եղել են խիստ հասցեական։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հիշեցնենք` հրապարակված զեկույցի համաձայն` 2019թ–ին Հայաստանում ծայրահեղ աղքատների թիվը կազմել է բնակչության 1.5%–ը , 2020թ–ին` 0.7, 2021-ին` 1.4։Փաշինյանը նշեց, որ 2022թ–ի աղքատության ցուցանիշները դեռ մշակված չեն, և որ Վիճակագրական կոմիտեի նախագահն իրեն հայտնել է, որ դա միջազգային ստանդարտ է` աղքատության տվյալ տարվա ցուցանիշները հրապարակվում են հաջորդ տարեվերջին։Կարող է` աղքատության որոշակի աճ ունենանք, բայց ունենք նաև զսպելու մեխանիզմներ. նախարարԱյդուհանդերձ` վարչապետն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է խորը վերլուծել աղքատության խնդիրը և մշակել դրա հաղթահարման նոր ռազմավարություն` նոր գաղափարաբանությամբ։Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2020թ–ի համեմատ աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2021թ–ին 0.6 %–ով նվազել է, իսկ 2019-ի համեմատ` 0.1 %–ով ավելացել։Գներն աճում են, աղքատները` ավելանում. կառավարությունում ևս մտահոգ են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47613208_69:0:1490:1066_1920x0_80_0_0_ff6774bdd74f7777810df7959b6d8075.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), նիկոլ փաշինյան, աղքատություն, հայաստան
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), նիկոլ փաշինյան, աղքատություն, հայաստան
Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով. Փաշինյանը մեկնաբանեց ցուցանիշները
12:28 01.12.2022 (Թարմացված է: 12:41 01.12.2022) Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալներով` 2020թ–ի համեմատ աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2021թ–ին 0.6 %–ով նվազել է, իսկ 2019-ի համեմատ` 0.1 %–ով ավելացել։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ծայրահեղ աղքատների թվի կրկնապատիկ աճը 2021թ–ին, 2020-ի համեմատ, վկայում է այն մասին, որ 2020թ–ին կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները եղել են խիստ հասցեական։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն` 2020թ–ին Covid-ի հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում մենք ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք։ Բայց, քանի որ Covid-ն ավարտվել է, և հակաճգնաժամային ծրագրերն էլ, ըստ էության, մեծ մասով ավարտվել են, ծայրահեղ աղքատության ցուցանիշը վերադարձել է 2019թ–ի մակարդակին ու մի փոքր էլ ավելացել է»,– ասաց Փաշինյանը` անդրադառնալով նախօրեին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած` աղքատության 2021թ–ի ցուցանիշներին։
Հիշեցնենք` հրապարակված զեկույցի համաձայն` 2019թ–ին Հայաստանում ծայրահեղ աղքատների թիվը կազմել է բնակչության 1.5%–ը , 2020թ–ին` 0.7, 2021-ին` 1.4։
Փաշինյանը նշեց, որ 2022թ–ի աղքատության ցուցանիշները դեռ մշակված չեն, և որ Վիճակագրական կոմիտեի նախագահն իրեն հայտնել է, որ դա միջազգային ստանդարտ է` աղքատության տվյալ տարվա ցուցանիշները հրապարակվում են հաջորդ տարեվերջին։
Այդուհանդերձ` վարչապետն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է խորը վերլուծել աղքատության խնդիրը և մշակել դրա հաղթահարման նոր ռազմավարություն` նոր գաղափարաբանությամբ։
«Իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա»,– ասաց Փաշինյանը` հանձնարարելով վերանայել սոցիալական ոլորտի քաղաքականությունը։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2020թ–ի համեմատ աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2021թ–ին 0.6 %–ով նվազել է, իսկ 2019-ի համեմատ` 0.1 %–ով ավելացել։