https://arm.sputniknews.ru/20221201/adrbejani-zun-krakel-e-hajkakan-dirqeri-ughghutjamb-pn-52038030.html
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի 01.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-01T08:31+0400
2022-12-01T08:31+0400
2022-12-01T08:35+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905436_0:140:1601:1040_1920x0_80_0_0_51ce3f0c523ca2c42df52b34409a54a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905436_0:0:1423:1067_1920x0_80_0_0_40231c4f7d41c40cc9d4a6eba8ca0692.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), կրակոց
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), կրակոց
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
08:31 01.12.2022 (Թարմացված է: 08:35 01.12.2022) ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: