https://arm.sputniknews.ru/20221130/stepan-galstjani-arvoghjakan-vitshaky-vat-e-nra-khapanman-mijvocy-kpvokhvi-52000521.html
Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատ է. նրա խափանման միջոցը կփոխվի՞
Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատ է. նրա խափանման միջոցը կփոխվի՞
Sputnik Արմենիա
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T13:22+0400
2022-11-30T13:22+0400
2023-01-12T15:23+0400
հայաստան
ստեփան գալստյան
փաստաբան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42925788_0:0:1601:901_1920x0_80_0_0_d5378aec50f5a371daaa33a811cd3f48.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է դիմել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու դիմումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբանը։Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Մինչ այդ նա գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Ստեփան Գալստյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով արդեն դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որպեսզի պարզվի` նրա հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ։Թե ԳՇ պետի նախկին տեղակալն առողջական ինչ խնդիրներ ունի, պաշտպանը չհայտնեց. բժշկական գաղտնիք է։Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով»։2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելուԸստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42925788_0:0:1423:1067_1920x0_80_0_0_7124cba1b10a62c3b20ff052827e3575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստեփան գալստյան, փաստաբան, կալանք
հայաստան, ստեփան գալստյան, փաստաբան, կալանք
Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատ է. նրա խափանման միջոցը կփոխվի՞
13:22 30.11.2022 (Թարմացված է: 15:23 12.01.2023) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է դիմել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու դիմումով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբանը։
Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ
Ստեփան Գալստյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Մինչ այդ նա գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Ստեփան Գալստյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով արդեն դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որպեսզի պարզվի` նրա հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ։
«Այս պահին Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, առողջական վիճակը գնահատվում է անբավարար»,- ասաց նրա պաշտպանը։
Թե ԳՇ պետի նախկին տեղակալն առողջական ինչ խնդիրներ ունի, պաշտպանը չհայտնեց. բժշկական գաղտնիք է։
Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով»։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: