https://arm.sputniknews.ru/20221130/qpn-kmasnakci-hajastan-khmbakcutjan-nakhadzernats-artahert-nistin-aghajanjan-52015556.html
ՔՊ–ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին. Աղաջանյան
ՔՊ–ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին. Աղաջանյան
Sputnik Արմենիա
Աղաջանյանի խոսքով` նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T17:10+0400
2022-11-30T17:10+0400
2022-11-30T17:15+0400
հայաստան
էդուարդ աղաջանյան
աժ (ազգային ժողով)
արտահերթ նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533688_0:81:1600:981_1920x0_80_0_0_f2a9ad3c50c5221c6e9eb5d8d48c2227.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։Նրա խոսքով` անգամ այն դեպքում, եթե ընդդիմության հետ չկարողանան ընդհանուր որոշում կայացնել հայտարարության վերաբերյալ, արտահերթ նիստն այնուամենայնիվ կկայանա։ Աղաջանյանը վստահեցրեց` իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին։Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ է հրավիրում։ Ընդդիմադիրներն ուզում են, որ ԱԺ–ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։Նշենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմել էր ՀՀ խորհրդարանին` կոչ անելով հայկական կողմին «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը»։ Այսինքն` նրանք կարծում են, որ Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիման վրա արված քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։Մանդատը վայր դրած պատգամավորների` իշխանությանը տված գնահատականները չեն փոխվել. Մինասյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533688_94:0:1507:1060_1920x0_80_0_0_e9c61dd7d6ab14377d5e0165ec391752.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդուարդ աղաջանյան, աժ (ազգային ժողով), արտահերթ նիստ
հայաստան, էդուարդ աղաջանյան, աժ (ազգային ժողով), արտահերթ նիստ
ՔՊ–ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին. Աղաջանյան
17:10 30.11.2022 (Թարմացված է: 17:15 30.11.2022) Աղաջանյանի խոսքով` նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ թղթին կհանձնի, և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային կարգով դրանք կքննարկենք։ Հայտարարության նախագծի (ընդգրկված է նիստի օրակարգում. խմբ.) մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Կարծում եմ` աշխատանքային պրոցեսի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` անգամ այն դեպքում, եթե ընդդիմության հետ չկարողանան ընդհանուր որոշում կայացնել հայտարարության վերաբերյալ, արտահերթ նիստն այնուամենայնիվ կկայանա։ Աղաջանյանը վստահեցրեց` իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին։
Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին
հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ է հրավիրում։ Ընդդիմադիրներն ուզում են, որ ԱԺ–ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
Նշենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմել էր ՀՀ խորհրդարանին` կոչ անելով հայկական կողմին «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը»։ Այսինքն` նրանք կարծում են, որ Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիման վրա արված քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։