https://arm.sputniknews.ru/20221130/juraqanchjur-avel-tvonnaji-hamar-200000-dramvov-ktuganven-qnnarkum--handznazhvoghvovum-52000226.html
Յուրաքանչյուր ավել տոննայի համար 200.000 դրամով կտուգանվեն. քննարկում հանձնաժողովում
Յուրաքանչյուր ավել տոննայի համար 200.000 դրամով կտուգանվեն. քննարկում հանձնաժողովում
Sputnik Արմենիա
Նախագիծը ներկայացնող Արմեն Դանիելյանը հայտնեց, որ տեսչական մարմինն ունի 3 կշեռք։ Դրանցից 2-ը ստացիոնար են, բայց շատ քիչ հատված է հնարավոր լինում ծածկել։ 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T13:17+0400
2022-11-30T13:17+0400
2022-11-30T13:41+0400
բաբկեն թունյան
արմեն դանիելյան
բեռնատար
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47008164_0:7:1600:907_1920x0_80_0_0_1fcee774282a115757db21f37642c2a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի առավելագույն քաշը (26 տ) գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա` 1 տոննան գերազանցելու դեպքում այն կդառնա 200 հազար դրամ։ Բեռնատարները կշռելուց առաջ թող Երևանի ճանապարհները վերանորոգեն. Գարրի ԱսլանյանՓոփոխությունները և լրացումները առաջարկվում է կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրում իրականացնողները տուգանվում էին 200.000 դրամով՝ անկախ այն բանից՝ որքանով է խախտվել թույլատրելի սահմանաչափը։Նա նաև ընդգծեց, որ իրենք ունեն 3 կշեռք` 2-ը ստացիոնար, ինչով շատ քիչ հատված է հնարավոր լինում ծածկել։ Նախատեսվում է առաջիկայում նոր կշեռքներ ձեռք բերել։Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի 0-1 տ գերազանցելու դեպքում եղել է 181 խախտում, 1-2 տ գերազանցելու դեպքում խախտումները 104–ն են, մնացած դեպքերում նվազում է նկատվում։ Նա ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ բեռնատարի քաշը 20-25 տոննայով ավելի է եղել, քան թույլատրելի շեմն է. այդպիսի 36 դեպք է արձանագրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47008164_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9b283cc54d698abfb88879e06be8e806.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաբկեն թունյան, արմեն դանիելյան, բեռնատար, տուգանք
բաբկեն թունյան, արմեն դանիելյան, բեռնատար, տուգանք
Յուրաքանչյուր ավել տոննայի համար 200.000 դրամով կտուգանվեն. քննարկում հանձնաժողովում
13:17 30.11.2022 (Թարմացված է: 13:41 30.11.2022) Նախագիծը ներկայացնող Արմեն Դանիելյանը հայտնեց, որ տեսչական մարմինն ունի 3 կշեռք։ Դրանցից 2-ը ստացիոնար են, բայց շատ քիչ հատված է հնարավոր լինում ծածկել։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի առավելագույն քաշը (26 տ) գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա` 1 տոննան գերազանցելու դեպքում այն կդառնա 200 հազար դրամ։
Փոփոխությունները և լրացումները առաջարկվում է կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրում իրականացնողները տուգանվում էին 200.000 դրամով՝ անկախ այն բանից՝ որքանով է խախտվել թույլատրելի սահմանաչափը։
«Երևում է, որ հիմնական իրավախախտումներն իրականացվում են ավել տոննայի գերազանցմամբ, այսինքն լինում են դեպքեր, երբ թույլատրելի շեմը գերազանցում են անգամ 30-35 տոննայով։ Պրոգրեսիայի կիրառումն այս պարագայում ավելի քան անհրաժեշտ է և միանշանակ զսպող կլինի»,– ասաց Դանիելյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրենք ունեն 3 կշեռք` 2-ը ստացիոնար, ինչով շատ քիչ հատված է հնարավոր լինում ծածկել։ Նախատեսվում է առաջիկայում նոր կշեռքներ ձեռք բերել։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի 0-1 տ գերազանցելու դեպքում եղել է 181 խախտում, 1-2 տ գերազանցելու դեպքում խախտումները 104–ն են, մնացած դեպքերում նվազում է նկատվում։ Նա ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ բեռնատարի քաշը 20-25 տոննայով ավելի է եղել, քան թույլատրելի շեմն է. այդպիսի 36 դեպք է արձանագրվել։