https://arm.sputniknews.ru/20221130/hhin-pvokhancvats-dieri-nujnakanacman-ardjunqnery-hajtni-klinen-arajika-orerin-nakharar-52005387.html
ՀՀ–ին փոխանցված դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. նախարար
ՀՀ–ին փոխանցված դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. նախարար
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։ 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T14:58+0400
2022-11-30T14:58+0400
2022-11-30T15:01+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
զինծառայող
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49324727_0:44:1600:944_1920x0_80_0_0_1fbfa27bfa3df827947348b335e4a5dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ՊՆ–ն նոյեմբերի 28-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողների մարմիններ:Ավանեսյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49324727_154:0:1577:1067_1920x0_80_0_0_5a28c2105ec4bbf74edba9681fa1cd2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան, զինծառայող, ադրբեջան
հայաստան, անահիտ ավանեսյան, զինծառայող, ադրբեջան
ՀՀ–ին փոխանցված դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. նախարար
14:58 30.11.2022 (Թարմացված է: 15:01 30.11.2022) Սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՊՆ–ն նոյեմբերի 28-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է
փոխանցել սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողների մարմիններ:
«Փոխանցված մարմինների ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում իրականացնում ենք, ավարտում ենք և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին»,–ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: