https://arm.sputniknews.ru/20221130/hajastani-uzhajin-eramarti-havaqakany-16-voske-medal-e-nvatshel-51995953.html
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը 16 ոսկե մեդալ է նվաճել
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը 16 ոսկե մեդալ է նվաճել
Sputnik Արմենիա
Լեհաստանի Շեդլեց քաղաքում տեղի ունեցած XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին... 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T11:23+0400
2022-11-30T11:23+0400
2022-11-30T11:25+0400
սպորտ
մարզիկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/51995229_216:0:1496:720_1920x0_80_0_0_e8fc1a88ec9b947dbadfc5cca79f4359.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությունում 16 ոսկե մեդալ է նվաճել: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ:Մեծահասակների պայքարում գավաթի խաղարկության հաղթող են դարձել և Եվրոպայի ռեկորդ սահմանել Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Մակար Թամրազյանը (67,5 կգ): Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել են Արմեն Նիկողոսյանը (56 կգ) և Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել:Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաև Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90 կգ), Գոռ Հովհաննիսյանը (100 կգ), Կարեն Պետրոսյանը (110 կգ), Արտավազդ Առաքելյանը (125 կգ), Արամ Մարգարյանը (125 կգ): Կանանց հաշվարկում էլ աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը: Հայ պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում«Տարվա ընթացքում սա թիմի վերջին միջազգային մրցաշարն էր: Դեկտեմբերի 17-18-ին էլ Ոսկեհատի նոր վերանորոգված մարզադահլիճում կանցկացվի ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը»,– նշել է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը։Ի դեպ, թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը:Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի էր ունենում Լեհաստանի Շեդլեց քաղաքում 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/51995229_379:0:1339:720_1920x0_80_0_0_76d3c069f9766599e14383dc8f86a648.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , մարզիկ, հայաստան
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը 16 ոսկե մեդալ է նվաճել
11:23 30.11.2022 (Թարմացված է: 11:25 30.11.2022) Լեհաստանի Շեդլեց քաղաքում տեղի ունեցած XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությունում 16 ոսկե մեդալ է նվաճել: Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ:
«Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) աշխարհի ռեկորդով դարձել է գավաթի խաղարկության բացարձակ հաղթող և արժանացել ոսկե մեդալի, պատանիների պայքարում էլ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է ճանաչվել Աշոտ Պետրոսյանը (90 կգ)»,– ասված է հաղորդագրությունում։
Մեծահասակների պայքարում գավաթի խաղարկության հաղթող են դարձել և Եվրոպայի ռեկորդ սահմանել Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Մակար Թամրազյանը (67,5 կգ): Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել են Արմեն Նիկողոսյանը (56 կգ) և Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել:
Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաև Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90 կգ), Գոռ Հովհաննիսյանը (100 կգ), Կարեն Պետրոսյանը (110 կգ), Արտավազդ Առաքելյանը (125 կգ), Արամ Մարգարյանը (125 կգ): Կանանց հաշվարկում էլ աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը:
«Տարվա ընթացքում սա թիմի վերջին միջազգային մրցաշարն էր: Դեկտեմբերի 17-18-ին էլ Ոսկեհատի նոր վերանորոգված մարզադահլիճում կանցկացվի ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը»,– նշել է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը։
Ի դեպ, թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի էր ունենում Լեհաստանի Շեդլեց քաղաքում 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունից: