00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի ԱԺ–ի Ստորին պալատը ևս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև ընդունեց

© Photo : Public domain / BernardMՖրանսիայի խորհրդարանի շենքը
Ֆրանսիայի խորհրդարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Բաժանորդագրվել
256 սենատորներ միաձայն կողմ քվերակեցին բանաձևի ընդունմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը րոպեներ առաջ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև ընդունեց։
256 սենատորներ միաձայն կողմ քվերակեցին բանաձևի ընդունմանը։
Մինչ քվեարկությունը ելույթ ունեցան Ֆրանսիայի Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, որոնք հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու բանաձևի ընդունման նախագծին։
ֆրանսիացի որոշ պատգամավորներ հիշեցրին, թե ինչպես մարտին Ադրբեջանի իշխանությունները մի քանի օրով դադարեցրին Արցախի գազամատակարարումը` ցրտի մեջ պահելով տասնյակ հազարավոր մարդկանց։
Պատգամավոր Էմանուել Մենարդը ԵՄ-ին մեղադրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային լռությամբ աջակցելու մեջ։
Պատգամավորները նաև սեփական կառավարությանը մեղադրեցին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ։
Նրանք կոչ արեցին վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը՝ հետագայում «կոկորդիլոսի արցունքներ» չթափելու համար։
Հայտնել ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը նոյեմբերի 15-ին 295 կողմ, 1դեմ ձայների հարաբերակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև է ընդունել։
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանից օկուպացրած տարածքներից։
Բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Բանաձևի հեղինակներ Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Ի՞նչ կարող է տալ հայկական կողմին Ֆրանսիայում ընդունված բանաձևը. միջազգայնագետի կարծիքը
Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։
Նշենք, որ թե՛ ԼՂ անկախության ճանաչման բանաձևը, թե՛ Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր իրավական ուժ չունեն Ֆրանսիայի կառավարության համար։ Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը։
Լրահոս
0