00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դառնալ արտահանող կամ դուրս մնալ շուկայից. ՀՀ էներգաշուկայի ազատականացման ռիսկերը

© Sputnik / Asatur YesayantsԷլեկտրահաղորդման գծեր
Էլեկտրահաղորդման գծեր - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Էլեկտրահաղորդման գծեր
Բաժանորդագրվել
Հայաստանն իր փոքր շուկայով և ավելցուկային էներգետիկ հզորություններով պետք է բավական մտածված քաղաքականություն վարի, հակառակ դեպքում դուրս կմնա «մեծ խաղից»։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Եթե Հայաստանը ցանկանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր դառնալ, պետք է ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ լուծի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտարարեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ–ի նախագահ Վահե Դավթյանը։
Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի էլցանցերի համաժամանակեցման նախագիծը իրագործման փուլում է։ Նա նաև հայտնել էր, որ վերոհիշյալ երկրները քննարկում են էլեկտրաէներգիայի փոխանակման հարցը։
««Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքին (Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան) ինտեգրվելը Հայաստանին թույլ կտա ակտիվացնել արտահանումն Իրանի և Վրաստանի ուղղությամբ»,– կարծում է Դավթյանը։
Սա կարևոր է Երևանի համար, քանի որ 2025 թվականին գործարկվելու է ԵԱՏՄ երկրների էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան, և այդ համատեքստում ենթակառուցվածքային ինտեգրումն ավելի քան անհրաժեշտ է, քանի որ մեր երկիրը կկարողանա ավելի մեծ էներգետիկ հզորություններ մատակարարել միության երկրներ։
Հայաստանը Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի իրավական նոր հիմք է պատրաստում. փոխնախարար
Հատկանշական է, որ Հայաստանը վերջին 13 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի զգալի ավելցուկ է արձանագրում նույնիսկ երաշտի տարիներին։ Սակայն արտահանման աշխուժացման համար նախևառաջ ենթակառուցվածքներ են հարկավոր։ Խոսքը Իրանի հետ երրորդ ԷՀԳ–ի կառուցումն է, որը կապահովի 1200 մՎտ հզորությամբ մատակարարումներ (ինչը եռակի գերազանցում է այսօրվա ցուցանիշները. խմբ.)։ Տվյալ ուղղությունը փորձագետը բավական հեռանկարային է համարում` հաշվի առնելով, որ Իրանի հյուսիսային շրջանները էլեկտրաէներգիայի պակաս ունեն։
ՀՀ էներգետիկ շուկան պատրաստ չէր ազատականացման. գերարտադրությունը խնդիր է դարձել
Միևնույն ժամանակ ընթացիկ ցուցանիշներն այդքան էլ հուսադրող չեն. 2021 թվականի արդյունքներով Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը 25%–ով կրճատվել է։ Մյուս կողմից` Իրանի ուղղությամբ ակտիվություն է ցուցաբերում Թուրքմենստանը, որը արտաքին շուկաներ էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարություն է իրականացնում։
Ինչ վերաբերում է վրացական ուղղությանը, ապա, ըստ Դավթյանի, այստեղ էլ նոր ենթակառուցվածքային լուծումների անհրաժեշտություն կա, այսինքն`նոր ԷՀԳ–ի կառուցում։
«Ավելցուկային հզորությունը մի բան է, էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքային հնարավորությունները` այլ բան», – ասաց Դավթյանը։
Հարկ է նշել նաև, որ Հայաստանում 2022 թվականի փետրվարի 1-ից աստիճանաբար սկսվել է էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդելի անցում կատարելու գործընթացը, որի նպատակն է շուկայի ազատականացման և մրցունակ բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալներ ստեղծելը։
Նախագծի մշակողների մտահղացմամբ` շուկայի ազատականացումը կարող է ազդել էլեկտրաէներգիայի սակագների վրա, մի շարք նոր հնարավորություններ ստեղծել։ Սակայն արտահանման խթանման համատեքստում փորձագետն այս կարծիքի հետ համամիտ չէ։ Դավթյանը նշում է, որ նախագիծը շատ լավը կհամարվեր, եթե երկիրը նման լուրջ ռազմավարական մարտահրավերների առաջ կանգնած չլիներ։
«Սա բարձրացնում է մրցակցությունը, որը վերջին հաշվով կարող է սակագների վերանայման հանգեցնել, սակայն մեր դեպքում մեծ ռիսկեր է պարունակում», – ասաց Դավթյանը։
Այժմ ազատականացման ծրագրի շրջանակում հայկական շուկայում 6 լիցենզավորված ընկերություն է գործում, որոնք հանդես են գալիս որպես թրեյդերներ։ Նրանք էլեկտրաէներգիան ձեռք են բերում արտադրողից և վաճառում սպառողին` մարժա վճարելով «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ին բաշխման ծառայությունների համար։
Սակայն արդեն այսօր հանրապետությունում էլեկտրաէներգիայի զգալի մասը ներմուծվում է Վրաստանից։ Թուրքիան նույնպես ծրագրում է 2025 թվականից էլեկտրաէներգիա արտահանել դեպի Հարավային Կովկաս։ Փորձագետի կարծիքով` դա կհանգեցնի նրան, որ ավելցուկային հզորություններ ունեցող Հայաստանը ստիպված կլինի աստիճանաբար կրճատել արտահանման ծավալները` ավելացնելով ներմուծումը (դեռ Վրաստանից, հետագայում չի բացառվում` նաև Թուրքիայից. խմբ.)։
Լրահոս
0