https://arm.sputniknews.ru/20221130/chi-kareli-kvorcnel-prvodukty-sargsjany-tshanaparhvordum-em-aranc-covid-19-havelvatsi-masin-52003916.html
Չի կարելի կորցնել պրոդուկտը. Սարգսյանը` «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի մասին
Չի կարելի կորցնել պրոդուկտը. Սարգսյանը` «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի մասին
Sputnik Արմենիա
ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը մեկնաբանել է համավարակի ժամանակ քաղաքացիներին մեծ օգուտ տված հավելվածի մասին հարցը։ 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T14:18+0400
2022-11-30T14:18+0400
2022-11-30T15:54+0400
տիգրան սարգսյան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հավելված
կորոնավիրուսը աշխարհում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52006017_0:120:1600:1021_1920x0_80_0_0_7205c40548be740c204efcc6cbc4f719.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, բարձր արդյունավետություն է ցույց տվել, և դրա մի շարք մշակումներ կօգտագործվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։ Այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։Հավելվածը ժամանակին մշակվել է ԵԱԶԲ-ի կողմից և ավելի վաղ արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին «Տեխնոլոգիաների զարգացում» անվանակարգում։Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ հիմա, երբ համավարակը նահանջել է, և սահմաններն արդեն բաց են, նման պրոդուկտ կորցնելը սխալ կլիներ։ Այն բազմաթիվ օգտակար ծառայություններ ունի։Ապագայում նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բժշկական քարտի ստեղծում։ Դա կնպաստի ինչպես առողջապահական քաղաքականության ընդհանուր մոտեցումների մշակմանը, այնպես էլ ապահովագրական ընդհանուր համակարգի ներդրմանը, և տնտեսական միավորման պետությունների ապահովագրական ընկերությունները կարող են օգտվել դրանից:Սարգսյանը նշել է, որ բջջային հավելվածը ներկայում 800 հազար օգտատեր ունի։ ԵԱԶԲ-ում գնահատում են հաճախորդներին և կզարգացնեն ծառայությունների ընդլայնման նախագիծը։Ինչ վերաբերում է վերոնշյալ մրցույթին` այն երկրորդ անգամ է անցկացվում։ Ըստ մտահղացման, պետք է ընտրվեն ԵԱՏՄ երկրների ընկերությունների լավագույն նախագծերը, որոնք ուղղված են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։ «Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» նախագիծը կգործարկվի առաջիկա օրերին. Տիգրան ՍարգսյանՍարգսյանի խոսքով, 21-րդ դարում թվայնացումն առաջնային նշանակություն ունի կյանքի բոլոր, այդ թվում՝ ինտեգրացիոն ոլորտում։Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ գործունեությունը հիմնված է «չորս ազատությունների» վրա` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի։ Այդ ազատությունների իրականացումը համապատասխան ենթակառուցվածքներ է պահանջում, իսկ թվային տեխնոլոգիաները հենց դրա համար են նախատեսված։Սարգսյանը նշեց, որ մրցույթի մասնակիցը հայտ ներկայացնելիս պետք է նկարագրի իր թվային նախագիծը, որն ինտեգրացիոն բաղադրիչ ունի։ Կարևոր է ինտեգրման խթանմանն ուղղված նոր մոտեցումներ, գաղափարներ գտնելը։Նշենք, որ Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին։ Հիմնադրամի նպատակն է ԵԱԶԲ անդամ պետություններին աջակցել թվային փոխակերպման գործիքների և պրակտիկաների ձևավորման (այդ թվում` տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման ոլորտում), մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացվող նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցելու գործում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52006017_0:0:1420:1065_1920x0_80_0_0_5d3a5ebbb9106de9648105708bd95677.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան սարգսյան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հավելված, կորոնավիրուսը աշխարհում
տիգրան սարգսյան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հավելված, կորոնավիրուսը աշխարհում
Չի կարելի կորցնել պրոդուկտը. Սարգսյանը` «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի մասին
14:18 30.11.2022 (Թարմացված է: 15:54 30.11.2022) ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը մեկնաբանել է համավարակի ժամանակ քաղաքացիներին մեծ օգուտ տված հավելվածի մասին հարցը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, բարձր արդյունավետություն է ցույց տվել, և դրա մի շարք մշակումներ կօգտագործվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։ Այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։
Հավելվածը ժամանակին մշակվել է ԵԱԶԲ-ի կողմից և ավելի վաղ արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին «Տեխնոլոգիաների զարգացում» անվանակարգում։
Պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ հիմա, երբ համավարակը նահանջել է, և սահմաններն արդեն բաց են, նման պրոդուկտ կորցնելը սխալ կլիներ։ Այն բազմաթիվ օգտակար ծառայություններ ունի։
«Մեզ թվում է, որ հետագայում «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» նախագիծը կընդլայնվի։ Դա առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրների` ընդհանուր շուկայում աշխատող քաղաքացիների առողջապահության ապահովման հարցերին։ Մեր հավելվածն այժմ զարգանում է այն ուղղությամբ, որպեսզի տեղեկատվություն պարունակի աշխատանքային միգրանտի առողջության մասին, և մենք փորձում ենք ստանդարտացնել տվյալները, որպեսզի դրանք ընդհանուր լինեն եվրասիական տարածքում»,-նշել է ԵԱԶԲ-ի փոխղեկավարը։
Ապագայում նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բժշկական քարտի ստեղծում։ Դա կնպաստի ինչպես առողջապահական քաղաքականության ընդհանուր մոտեցումների մշակմանը, այնպես էլ ապահովագրական ընդհանուր համակարգի ներդրմանը, և տնտեսական միավորման պետությունների ապահովագրական ընկերությունները կարող են օգտվել դրանից:
Սարգսյանը նշել է, որ բջջային հավելվածը ներկայում 800 հազար օգտատեր ունի։ ԵԱԶԲ-ում գնահատում են հաճախորդներին և կզարգացնեն ծառայությունների ընդլայնման նախագիծը։
Ինչ վերաբերում է վերոնշյալ մրցույթին` այն երկրորդ անգամ է անցկացվում։ Ըստ մտահղացման, պետք է ընտրվեն ԵԱՏՄ երկրների ընկերությունների լավագույն նախագծերը, որոնք ուղղված են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։
Սարգսյանի խոսքով, 21-րդ դարում թվայնացումն առաջնային նշանակություն ունի կյանքի բոլոր, այդ թվում՝ ինտեգրացիոն ոլորտում։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ գործունեությունը հիմնված է «չորս ազատությունների» վրա` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի։ Այդ ազատությունների իրականացումը համապատասխան ենթակառուցվածքներ է պահանջում, իսկ թվային տեխնոլոգիաները հենց դրա համար են նախատեսված։
Սարգսյանը նշեց, որ մրցույթի մասնակիցը հայտ ներկայացնելիս պետք է նկարագրի իր թվային նախագիծը, որն ինտեգրացիոն բաղադրիչ ունի։ Կարևոր է ինտեգրման խթանմանն ուղղված նոր մոտեցումներ, գաղափարներ գտնելը։
«Մեզ համար առաջնահերթությունը նախագծի բովանդակությունն է, որը պետք է համապատասխանի մանդատին», –հավելել է ԵԱԶԲ ղեկավարի տեղակալը:
Նշենք, որ Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին։ Հիմնադրամի նպատակն է ԵԱԶԲ անդամ պետություններին աջակցել թվային փոխակերպման գործիքների և պրակտիկաների ձևավորման (այդ թվում` տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման ոլորտում), մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացվող նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցելու գործում: