https://arm.sputniknews.ru/20221130/akanjahatshvo-baner-en-asum-grigvorjany-pmdzneri-zargacman-qajlern-arzhanahavat-chi-hamarum-52021616.html
Ականջահաճո բաներ են ասում. Գրիգորյանը ՓՄՁ–ների զարգացման քայլերն արժանահավատ չի համարում
Ականջահաճո բաներ են ասում. Գրիգորյանը ՓՄՁ–ների զարգացման քայլերն արժանահավատ չի համարում
Sputnik Արմենիա
Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՓՄՁ ոլորտի ներկա վիճակին, կառավարության վարած քաղաքականությանն ու ապագա հնարավոր... 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T22:42+0400
2022-11-30T22:42+0400
2022-11-30T22:42+0400
հայաստան
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
սամսոն գրիգորյան
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/95/21719520_0:81:1600:982_1920x0_80_0_0_05718fbaf9c89201c5828323d8a33b29.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ականջահաճո բաներ է ասում, բայց փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու քայլերն արժանահավատ չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը։Հայաստանը 2022թ–ի 10 ամսվա ընթացքում 14.5 տոկոս տնտեսական աճ է արձանագրել։ Թե այդ ցուցանիշի որ մասն է ապահովել փոքր ու միջին բիզնեսը, պաշտոնական վիճակագրությունը լռում է, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` վստահեցնում. «Տնտեսական այս աճը վկայում է, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է»։Գրիգորյանը նշեց, որ Քերոբյանի հայտարարությունն ապացուցող առնվազն բաց վիճակագրություն ներկա պահին չկա։Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ տնտեսության մեջ ՓՄՁ–ների տեսակարար կշիռն այսօր 27 տոկոս է։ Կառավարությունը խոստանում է մինչև 2026թ–ը այն հասցնել 55-ի` վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ամեն օր աշխատանքներ է տանում։«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ–ի նախագահը, սակայն, կառավարության հայտարարած թվերին այնքան էլ չի վստահում, քանի որ ամենօրյա աշխատանքում ու կյանքում հակառակ պատկերն է արձանագրում։«Օրինակ` առևտրի ոլորտում խոշոր առևտրային ցանցերը, որպես կանոն, կլանում են մանրածախ առևտրի կետերի հաճախորդներին։ Եթե քաղաքի մի հատվածում մեծ ցանցային սուպերմարկետ է բացվում, հարակից բոլոր մանր խանութները փակվում են»,– ասում է Գրիգորյանը։Բացի այդ, կառավարության վարած հարկային քաղաքականությունը ևս, նրա դիտարկմամբ, ուղղված չէ ՓՄՁ զարգացմանը։ Գործարարի կանխատեսմամբ` փոքր ու միջին բիզնեսի համար բացասական լուրջ էֆեկտ կարող է ունենալ ընդհանուր հարկային դաշտ սահմանելու կառավարության նախաձեռնությունը։Այսоրինակ զարգացումների ֆոնին մեր զրուցակիցն արժանահավատ չի համարում ՓՄՁ ռազմավարության նպատակը` ՓՄՁ-ների դերը տնտեսության մեջ մինչև 2026 թվականը կրկնապատկելու վերաբերյալ։2020թ–ին ու դրանից հետո ՀՀ կառավարությունը նաև կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման բազմաթիվ ծրագրեր էր մշակել` ֆինանսական աջակցության, սուբսիդավորման, ուսուցման միջոցով ՓՄՁ–ներին աջակցելու նպատակով։ Գրիգորյանը չի հերքում` կառավարության ծրագրերն օգնել են, որ ՓՄՁ–ները պաշտպանվեն COVID-ի առաջացրած խնդիրներից։ Իսկ թե իրականում դրանք որքանով են արդյունավետ են եղել չափելի գնահատական անելու համար, դարձյալ հստակ ցուցանիշներ չկան։Ինչ վերաբերում է հայաստանյան ՓՄՁ–ի ներկա վիճակին, Գրիգորյանի գնահատմամբ, վիճակը բարվոք է, քանի որ ՌԴ–ից Հայաստան ներհոսքի շնորհիվ 2022թ–ի մարտից սկսած ՀՀ ներքին շուկայում սպառումն ավելացել է, դրամի կայունացման շնորհիվ էլ գնաճը շատ մեծ չի եղել։Բայց այս իրավիճակը կայուն չէ, ու ապագայի նկատմամբ վստահություն չկա։«Բոլորս հասկանում ենք, որ սա ժամանակավոր է, և հնարավոր է` սպառողների այդքան մեծ քանակ մեկ տարի հետո այլևս չունենանք»,– նշում է Գրիգորյանը։Բացի այդ, օրեր առաջ հրապարակվել էր Եվրասիական զարգացման բանկի մասնագետների զեկույցը, որի համաձայն` 2023թ–ին կանխատեսվում է դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի աճ։ Կանխատեսման իրականացման դեպքում «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահը Հայաստանի տնտեսությունում գնաճ, իսկ հայաստանյան ՓՄՁ–ների համար առևտրաշրջանառության անկում է կանխատեսում։Մյուս կողմից, սակայն, Գրիգորյանն ընդգծում է, որ դոլարի փոխարժեքի բարձրացումը կնպաստի արտահանման ոլորտի զարգացմանը։ Իսկ քանի որ ՀՀ–ում արտահանմամբ զբաղվող ՓՄՁ–ներն ավելի քիչ են, քան ներկրողները, տնտեսական հնարավոր նոր իրողություններից ՓՄՁ ոլորտն ընդհանուր առմամբ քանակական առումով դարձյալ շահող դուրս չի գա։Դրամի փոխարժեքը կարող է մոտենալ անցյալ տարեվերջի ցուցանիշին. ՄանասերյանՀիշեցնենք` Եվրասիական զարգացման բանկի վերլուծական կենտրոնի` նոյեմբերի 29-ին հրապարակած վերլուծության համաձայն` 2023 թվականին դոլարը Հայաստանում աստիճանաբար կվերականգնի նախկին դիրքը` հասնելով միջինը 438 դրամի, իսկ մինչև 2024թ–ի վերջը` 465 դրամի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 1 դոլարի պաշտոնական փոխարժեքն այսօր, ըստ ՀՀ ԿԲ–ի 395 դրամ է, իսկ 2022թ–ի փետրվարին, ռուս–ուկրաինական իրադարձությունների մեկնարկից առաջ եղել է 480 դրամ։Նշենք, որ 2022թ–ին Հայաստան ժամանած օտարերկրացիների թիվը 2,5 անգամ գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։2022 թվականի հունվար–մարտ ամիսներին արտերկրից Հայաստան է փոխանցվել ամսական միջինը 400 միլիոն դոլար, ինչը 5 անգամ գերազանցում է 2021թ–ի փոխանցումների միջին ամսական ցուցանիշը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/95/21719520_121:0:1545:1068_1920x0_80_0_0_8efd09017bc0c92c0fc4152525942d2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), սամսոն գրիգորյան, վահան քերոբյան
հայաստան, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), սամսոն գրիգորյան, վահան քերոբյան
Ականջահաճո բաներ են ասում. Գրիգորյանը ՓՄՁ–ների զարգացման քայլերն արժանահավատ չի համարում
Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՓՄՁ ոլորտի ներկա վիճակին, կառավարության վարած քաղաքականությանն ու ապագա հնարավոր զարգացումներին։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ականջահաճո բաներ է ասում, բայց փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու քայլերն արժանահավատ չեն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը։
Հայաստանը 2022թ–ի 10 ամսվա ընթացքում 14.5 տոկոս տնտեսական աճ է արձանագրել։ Թե այդ ցուցանիշի որ մասն է ապահովել փոքր ու միջին բիզնեսը, պաշտոնական վիճակագրությունը լռում է, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` վստահեցնում. «Տնտեսական այս աճը վկայում է, որ ՓՄՁ-ների դերը մեծանում է»։
Գրիգորյանը նշեց, որ Քերոբյանի հայտարարությունն ապացուցող առնվազն բաց վիճակագրություն ներկա պահին չկա։
«Պարոն նախարարը շատ ականջահաճո բաներ է ասում, բայց մենք դրա տակ չունենք կոնկրետ թվեր։ Մենք չգիտենք` դրանից որ մասն է ՓՄՁ–ինը, որը` խոշոր բիզնեսինը։ Բացի այդ, բոլորս գիտենք, որ այս տնտեսական աշխուժությունը, որ ունենք, ՌԴ–ից ժամանած հյուրերի շնորհիվ է, ու չգիտենք, թե դա որքան երկար կտևի ու ի վերջո ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,– ասաց Գրիգորյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ տնտեսության մեջ ՓՄՁ–ների տեսակարար կշիռն այսօր 27 տոկոս է։ Կառավարությունը խոստանում է մինչև 2026թ–ը այն հասցնել 55-ի` վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ամեն օր աշխատանքներ է տանում։
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ–ի նախագահը, սակայն, կառավարության հայտարարած թվերին այնքան էլ չի վստահում, քանի որ ամենօրյա աշխատանքում ու կյանքում հակառակ պատկերն է արձանագրում։
«Օրինակ` առևտրի ոլորտում խոշոր առևտրային ցանցերը, որպես կանոն, կլանում են մանրածախ առևտրի կետերի հաճախորդներին։ Եթե քաղաքի մի հատվածում մեծ ցանցային սուպերմարկետ է բացվում, հարակից բոլոր մանր խանութները փակվում են»,– ասում է Գրիգորյանը։
Բացի այդ, կառավարության վարած հարկային քաղաքականությունը ևս, նրա դիտարկմամբ, ուղղված չէ ՓՄՁ զարգացմանը։ Գործարարի կանխատեսմամբ` փոքր ու միջին բիզնեսի համար բացասական լուրջ էֆեկտ կարող է ունենալ ընդհանուր հարկային դաշտ սահմանելու կառավարության նախաձեռնությունը։
«Չի կարող բացասական էֆեկտ չունենալ, քանի որ բեռի ծանրացում, բյուրոկրատիայի, թղթաբանության ավելացում է լինելու։ Իսկ սա միանշանակ նպաստելու է ՓՄՁ–ների փակվելուն, ՓՄՁ ոլորտի նվազմանը»,– կարծում է Գրիգորյանը։
Այսоրինակ զարգացումների ֆոնին մեր զրուցակիցն արժանահավատ չի համարում ՓՄՁ ռազմավարության նպատակը` ՓՄՁ-ների դերը տնտեսության մեջ մինչև 2026 թվականը կրկնապատկելու վերաբերյալ։
2020թ–ին ու դրանից հետո ՀՀ կառավարությունը նաև կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման բազմաթիվ ծրագրեր էր մշակել` ֆինանսական աջակցության, սուբսիդավորման, ուսուցման միջոցով ՓՄՁ–ներին աջակցելու նպատակով։ Գրիգորյանը չի հերքում` կառավարության ծրագրերն օգնել են, որ ՓՄՁ–ները պաշտպանվեն COVID-ի առաջացրած խնդիրներից։ Իսկ թե իրականում դրանք որքանով են արդյունավետ են եղել չափելի գնահատական անելու համար, դարձյալ հստակ ցուցանիշներ չկան։
Ինչ վերաբերում է հայաստանյան ՓՄՁ–ի ներկա վիճակին, Գրիգորյանի գնահատմամբ, վիճակը բարվոք է, քանի որ ՌԴ–ից Հայաստան ներհոսքի շնորհիվ 2022թ–ի մարտից սկսած ՀՀ ներքին շուկայում սպառումն ավելացել է, դրամի կայունացման շնորհիվ էլ գնաճը շատ մեծ չի եղել։
Բայց այս իրավիճակը կայուն չէ, ու ապագայի նկատմամբ վստահություն չկա։
«Բոլորս հասկանում ենք, որ սա ժամանակավոր է, և հնարավոր է` սպառողների այդքան մեծ քանակ մեկ տարի հետո այլևս չունենանք»,– նշում է Գրիգորյանը։
Բացի այդ, օրեր առաջ հրապարակվել էր Եվրասիական զարգացման բանկի մասնագետների
զեկույցը, որի համաձայն` 2023թ–ին կանխատեսվում է դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի աճ։ Կանխատեսման իրականացման դեպքում «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահը Հայաստանի տնտեսությունում գնաճ, իսկ հայաստանյան ՓՄՁ–ների համար առևտրաշրջանառության անկում է կանխատեսում։
Մյուս կողմից, սակայն, Գրիգորյանն ընդգծում է, որ դոլարի փոխարժեքի բարձրացումը կնպաստի արտահանման ոլորտի զարգացմանը։ Իսկ քանի որ ՀՀ–ում արտահանմամբ զբաղվող ՓՄՁ–ներն ավելի քիչ են, քան ներկրողները, տնտեսական հնարավոր նոր իրողություններից ՓՄՁ ոլորտն ընդհանուր առմամբ քանակական առումով դարձյալ շահող դուրս չի գա։
Հիշեցնենք` Եվրասիական զարգացման բանկի վերլուծական կենտրոնի` նոյեմբերի 29-ին հրապարակած վերլուծության համաձայն` 2023 թվականին դոլարը Հայաստանում աստիճանաբար կվերականգնի նախկին դիրքը` հասնելով միջինը 438 դրամի, իսկ մինչև 2024թ–ի վերջը` 465 դրամի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 1 դոլարի պաշտոնական փոխարժեքն այսօր, ըստ ՀՀ ԿԲ–ի 395 դրամ է, իսկ 2022թ–ի փետրվարին, ռուս–ուկրաինական իրադարձությունների մեկնարկից առաջ եղել է 480 դրամ։
Նշենք, որ 2022թ–ին Հայաստան ժամանած օտարերկրացիների թիվը 2,5 անգամ գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։
2022 թվականի հունվար–մարտ ամիսներին արտերկրից Հայաստան է փոխանցվել ամսական միջինը 400 միլիոն դոլար, ինչը 5 անգամ գերազանցում է 2021թ–ի փոխանցումների միջին ամսական ցուցանիշը։