00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ընդդիմության խորհրդարանական հատվածը ենթարկվում է վերաթարմացման. քաղտեխնոլոգ

Ընդդիմության խորհրդարանական հատվածը ենթարկվում է վերաթարմացման
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայաստան» դաշինքում ընդգրկված «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությանն այ մասին, որ դադարեցնում է իր գործունեությունը խորհրդարանում։
Քաղաքական որոշ ուժեր եկել են այն եզրակացության, որ ընդդիմության ռազմավարության մեջ պետք է փոփոխություն կատարվի, հետևաբար իրենց չեն տեսնում խորհրդարանական ձևաչափում։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների կողմից պատգամավորական մանդատները վայր դնելուն։
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը հայտարարել է, որ տվյալ որոշումը հակադրման կամ «Հայաստան» խմբակցության ներսում գլոբալ խնդիրների արդյունք չէ, որևէ տարաձայնություն չկա գաղափարների կամ գլոբալ հարցերի շուրջ։ Խնդիրը միայն ԱԺ վերադառնալ–չվերադառնալուն է վերաբերում։
«Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները փոփոխական են, որոնց զուգընթաց նաև ընդդիմության մեջ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ Երբ 2021-ին տեղի ունեցան ընտրություններ, կային հստակ պատկերացումներ, թե ինչի են հանգեցնելու գործընթացները և ինչ նպատակների կարելի է հասնել։ Կային նաև քաղաքական ուժեր, որոնք իրենց տեսնում էին ընդդդիմության մեջ այս կամ այն դերում, և երբ ընդդիմությունը մտավ խորհրդարան, կարծում էր, որ իր նպատակները կարճաժամկետ են կամ առավելագույն չափով միջնաժամկետ»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով` նման համոզմունք և մարտավարություն ունենալու համար կային հիմքեր, որովհետև ընդդիմությունը խորհրդարան մտավ մեկ մանդատով, որպեսզի իրականացներ իշխանափոխություն, հետևաբար ենթադրվում էր, որ պետք է ունենա կարճաժամկետ ծրագիր։ Ըստ նրա` «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ կա մեսիջ, որ այդ քաղաքական ուժն իր հետագա գործունեությունն ավելի շատ տեսնում է Ազգային ժողովից դուրս։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում մանդատը
Քաղտեխնոլոգը տվյալ գործընթացն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, քանի որ տեղի է ունենում որոշակի «աբդեյթ», այսինքն` ընդդիմության խորհրդարանական հատվածը ենթարկվում է վերաթարմացման, և ներկաներին կփոխարինեն նրանք, ովքեր իրենց պայքարը պատկերացնում են երկարաժամկետ ձևաչափում։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է արդյոք «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարն իշխանության կողմից ենթարկված լինի ճնշումների, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ դա առաջին հայացքից անտրամաբանական է։
«Իշխանության ինչին է պետք կամ ինչ է դա տալու իշխանությանը պրակտիկ առումով։ Վահե Հակոբյանի փոխարեն կգա մեկ այլ թեկնածու, ով գուցե ավելի անհայտ կլինի, բայց նաև անխոցելի և իշխանության ռեպրեսիվ ապարատի համար անհասանելի։ Պրագմատիկ տեսանկյունից` կիրառվող հնարավոր ճնշումը, որի արդյունքում այս կամ այն պատգամավորը վայր է դնում մանդատը, էական և լուրջ օգուտ չի տա իշխանությանը»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` եթե նույնիսկ Վահե Հակոբյանի վրա ճնշումներ են գործադրվել կամ պայմաններ առաջադրվել, ապա այդ ամենն անիմաստ է, որովհետև իշխանությանը ձեռնտու չէ շատ ավելի ուժեղ հակառակորդ ձեռք բերել` ի դեմս Վահե Հակոբյանին փոխարինողի։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 25–ին, տևական դադարից հետո, «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։
Լրահոս
0