https://arm.sputniknews.ru/20221129/tntesutjan-atshin-zugaher-atshum-e-aghqatutjuny-masnagety-hajastanjan-paradvoqsi-masin-51965423.html
Տնտեսության աճին զուգահեռ աճում է աղքատությունը. մասնագետը` հայաստանյան պարադոքսի մասին
Տնտեսության աճին զուգահեռ աճում է աղքատությունը. մասնագետը` հայաստանյան պարադոքսի մասին
Sputnik Արմենիա
Թաթուլ Մանասերյանի պնդմամբ` տարեվերջին ՀՀ–ում կլինի 42% աղքատություն, և ստացվում է, որ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։ 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T16:12+0400
2022-11-29T16:12+0400
2022-11-29T16:36+0400
թաթուլ մանասերյան
հայաստան
տնտեսություն
աղքատություն
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51960166_0:0:1600:901_1920x0_80_0_0_ef49706a0c1cc7014191d57840802fce.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական երկնիշ աճ է գրանցվել, ինչին զուգահեռ աճում է նաև աղքատությունը, չնայած դրա պարադոքսալ լինելուն։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` վերլուծելով 2023 թվականի բյուջեի ուժեղ և թույլ կողմերը։«Ցանկացած երկրում ուրախալի է, որ տնտեսական աճ է նկատվում, այն էլ երկնիշ, և ակնկալվում է, որ այդ աճը տրամաբանական շղթայով կշարունակվի։ Երբ կա աճ, նշանակում է, որ տնտեսությունը զարգացել է, բացի առանձին կազմակերպությունների բարձր շահույթներից՝ աճել է նաև աշխատող մարդկանց եկամուտները։ Այս ամենից ելնելով, մեր կենսամակարդակն աստիճանաբար պետք է բարելավվի, սակայն մեզ մոտ այդ ամենին զուգահեռ աղքատությունն աճում է»,– ասաց Մանասերյանը։Նրա խոսքով` այս պարագայում տրամաբանության կապի խզում կա, ինչն արտահայտվում է, օրինակ, գիտությանը հատկացված ֆինանսավորմամբ, որը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին։ Դրանք, ի դեպ, շատ ավելի են նույնիսկ բանակին տրամադրվող գումարներից։Նա ձեռնպահ մնաց և չշտապեց 2023 թվականի պետական բյուջեի ուժեղ կողմերը նշելուց, քանի որ այն առաջին հերթին տնտեսության զարգացման ծրագիր է։ Պնդեց` այդ 1 տարվա ծրագրում ոչինչ չի տեսնում, ինչպես նաև չի հասկանում, թե որ երկրի ու իրավիճակի համար է այն։ Այսինքն` հետպատերազմյան վիճակի վերականգնմա՞ն, կոմունիկացիաների բացմա՞ն, թե՞ այլ իրավիճակների համար է` տնտեսագետի համար պարզ չէ։«Այս տարվա ընթացքում 300 հազարից ավելի եկվորներ (ռելոկանտների մասին է խոսքը– խմբ.) ունենք, ոչ միայն ՌԴ–ից, այլև Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից։ Սա մեր ազգաբնակչության 10 տոկոսն է, և սա չի կարող չազդել տնտեսության վրա»,– ասաց Մանասերյանը։ Տնտեսական երկնիշ աճին զուգահեռ ՀՀ–ում աղքատությունն էլ է աճում. տնտեսագետների ահազանգըԸստ նրա՝ այդ պայմաններում ամենակարևորն այն է՝ արդյոք Հայաստանն ի վիճակի է նվազեցնել աղքատությունը։ Նա նկատեց, որ տարեվերջին ՀՀ–ում կլինի 42% աղքատություն։ Ստացվում է, որ ՀՀ–ում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։ Նրանց թիվը մեծ է, մասնավորապես, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51960166_132:0:1556:1068_1920x0_80_0_0_58c1140a1b51d969a29197e9fd54fdc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաթուլ մանասերյան, հայաստան, տնտեսություն, աղքատություն, բյուջե, видео
թաթուլ մանասերյան, հայաստան, տնտեսություն, աղքատություն, բյուջե, видео
Տնտեսության աճին զուգահեռ աճում է աղքատությունը. մասնագետը` հայաստանյան պարադոքսի մասին
16:12 29.11.2022 (Թարմացված է: 16:36 29.11.2022) Թաթուլ Մանասերյանի պնդմամբ` տարեվերջին ՀՀ–ում կլինի 42% աղքատություն, և ստացվում է, որ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական երկնիշ աճ է գրանցվել, ինչին զուգահեռ աճում է նաև աղքատությունը, չնայած դրա պարադոքսալ լինելուն։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` վերլուծելով 2023 թվականի բյուջեի ուժեղ և թույլ կողմերը։
«Ցանկացած երկրում ուրախալի է, որ տնտեսական աճ է նկատվում, այն էլ երկնիշ, և ակնկալվում է, որ այդ աճը տրամաբանական շղթայով կշարունակվի։ Երբ կա աճ, նշանակում է, որ տնտեսությունը զարգացել է, բացի առանձին կազմակերպությունների բարձր շահույթներից՝ աճել է նաև աշխատող մարդկանց եկամուտները։ Այս ամենից ելնելով, մեր կենսամակարդակն աստիճանաբար պետք է բարելավվի, սակայն մեզ մոտ այդ ամենին զուգահեռ աղքատությունն աճում է»,– ասաց Մանասերյանը։
Նրա խոսքով` այս պարագայում տրամաբանության կապի խզում կա, ինչն արտահայտվում է, օրինակ, գիտությանը հատկացված ֆինանսավորմամբ, որը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին։ Դրանք, ի դեպ, շատ ավելի են նույնիսկ բանակին տրամադրվող գումարներից։
Նա ձեռնպահ մնաց և չշտապեց 2023 թվականի պետական բյուջեի ուժեղ կողմերը նշելուց, քանի որ այն առաջին հերթին տնտեսության զարգացման ծրագիր է։ Պնդեց` այդ 1 տարվա ծրագրում ոչինչ չի տեսնում, ինչպես նաև չի հասկանում, թե որ երկրի ու իրավիճակի համար է այն։ Այսինքն` հետպատերազմյան վիճակի վերականգնմա՞ն, կոմունիկացիաների բացմա՞ն, թե՞ այլ իրավիճակների համար է` տնտեսագետի համար պարզ չէ։
«Այս տարվա ընթացքում 300 հազարից ավելի եկվորներ (ռելոկանտների մասին է խոսքը– խմբ.) ունենք, ոչ միայն ՌԴ–ից, այլև Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից։ Սա մեր ազգաբնակչության 10 տոկոսն է, և սա չի կարող չազդել տնտեսության վրա»,– ասաց Մանասերյանը։
Ըստ նրա՝ այդ պայմաններում ամենակարևորն այն է՝ արդյոք Հայաստանն ի վիճակի է նվազեցնել աղքատությունը։ Նա նկատեց, որ տարեվերջին ՀՀ–ում կլինի 42% աղքատություն։ Ստացվում է, որ ՀՀ–ում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։ Նրանց թիվը մեծ է, մասնավորապես, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերում։