https://arm.sputniknews.ru/20221129/khaghaghutjan-hasnelu-gvortsyntacy-hesht-che-bajc-hujs-ka-riqery-erevan-e-galis-51979800.html
Խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, բայց հույս կա. Ռիքերը Երևան է գալիս
Խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, բայց հույս կա. Ռիքերը Երևան է գալիս
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի։ 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T18:32+0400
2022-11-29T18:32+0400
2022-11-29T18:34+0400
ուղերձ
էնթոնի բլինկեն
ֆիլիպ ռիքեր
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27871237_0:0:1601:901_1920x0_80_0_0_87f7770977caf09176ef1f8c042d881b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, որտեղից էլ Երևան է գալու։ Ռիքերն իր տեսաուղերձում է հայտարարել այդ մասին։Հայտնել էինք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր Ֆիլիպ Ռիքերին։«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում գալիք տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրեց այս շաբաթ տարածաշրջան գալ»,–ասում է Ռիքերը։Նրա խոսքով` խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել։ Այնուամենայնիվ` Ռիքերը հավատում է, որ հույս կա. «Հույս խաղաղ ապագայի համար: Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական քայլեր, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն»։Հիշեցնենք, որ Ալիևն ու Բլինկենը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ։ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. Ֆիլիպ Ռիքեր
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27871237_84:0:1505:1066_1920x0_80_0_0_9954f2065e3cacd8214109a3398d2ba8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուղերձ, էնթոնի բլինկեն, ֆիլիպ ռիքեր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
ուղերձ, էնթոնի բլինկեն, ֆիլիպ ռիքեր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, բայց հույս կա. Ռիքերը Երևան է գալիս
18:32 29.11.2022 (Թարմացված է: 18:34 29.11.2022) ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, որտեղից էլ Երևան է գալու։ Ռիքերն իր
տեսաուղերձում է հայտարարել այդ մասին։
«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում գալիք տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրեց այս շաբաթ տարածաշրջան գալ»,–ասում է Ռիքերը։
Նրա խոսքով` խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել։ Այնուամենայնիվ` Ռիքերը հավատում է, որ հույս կա. «Հույս խաղաղ ապագայի համար: Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական քայլեր, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն»։
Հիշեցնենք, որ Ալիևն ու Բլինկենը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ։