https://arm.sputniknews.ru/20221129/hajastanum-dvolary-zgalivoren-ktankana-2023-tvakanin-eazb-zekujcy-51955251.html
Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցը
Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցը
Sputnik Արմենիա
Ապրանքների ներմուծման աճը, ռուբլու թուլացումը, աշխարհաքաղաքական սպասումներն աստիճանաբար կնպաստեն դրամի արժեզրկմանը։ 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T13:46+0400
2022-11-29T13:46+0400
2022-11-29T13:52+0400
դոլար
տարադրամի փոխանակման կետ
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25533809_0:0:1600:901_1920x0_80_0_0_4b4903b40726bf4fd34163352d29c697.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դոլարի փոխարժեքը 2023 թվականին միջինում կկազմի 438 դրամ։Այս մասին 2023 թվականի «Մակրոտնտեսական կանխատեսումը» ներկայացնելիս ասել է Եվրասիական զարգացման բանկի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։Ինչպես նշվում է զեկույցում, ապրանքների և ծառայությունների արտահանման աճի առաջանցիկ տեմպերն արտահանման համեմատ, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված սպասվող արժեզրկումը, ինչպես նաև դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի ակնկալվող թուլացումը հաջորդ տարի աստիճանաբար կնպաստեն դրամի արժեզրկմանը։2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի շուրջ 12,5%. ԵԱԶԲՄիևնույն ժամանակ ազգային արժույթին կաջակցի դրամական փոխանցումների, օտարերկրյա կապիտալի ներհոսքը և զբոսաշրջային ակտիվության պահպանվող բարձր մակարդակը։ Արդյունքում դրամի գերարժևորումը 2023 թվականին կպահպանվի, սակայն աստիճանաբար կկրճատվի։Նշենք, որ նոյեմբերի 29-ի առավոտյան տվյալներով, ըստ ՀՀ ԿԲ–ի, 1 դոլարը կազմում է մոտ 396 դրամ։ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.–ի 9 ամիսներին կազմել է 3,2 մլրդ դոլարԵվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25533809_91:0:1515:1068_1920x0_80_0_0_650a1e2d4d32982a5261e907273b13e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոլար, տարադրամի փոխանակման կետ, կենտրոնական բանկ (կբ)
դոլար, տարադրամի փոխանակման կետ, կենտրոնական բանկ (կբ)
Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցը
13:46 29.11.2022 (Թարմացված է: 13:52 29.11.2022) Ապրանքների ներմուծման աճը, ռուբլու թուլացումը, աշխարհաքաղաքական սպասումներն աստիճանաբար կնպաստեն դրամի արժեզրկմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դոլարի փոխարժեքը 2023 թվականին միջինում կկազմի 438 դրամ։Այս մասին 2023 թվականի «Մակրոտնտեսական կանխատեսումը» ներկայացնելիս ասել է Եվրասիական զարգացման բանկի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
«Դոլարի տարեկան միջին փոխարժեքը 2023 թվականին կանխատեսում ենք 438 դրամ։ Փոխարժեքի նման դինամիկան ավելի շուտ շտկողական բնույթ կկրի և կկարգավորվի», – ասել է Կուզնեցովը։
Ինչպես նշվում է զեկույցում, ապրանքների և ծառայությունների արտահանման աճի առաջանցիկ տեմպերն արտահանման համեմատ, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված սպասվող արժեզրկումը, ինչպես նաև դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի ակնկալվող թուլացումը հաջորդ տարի աստիճանաբար կնպաստեն դրամի արժեզրկմանը։
Միևնույն ժամանակ ազգային արժույթին կաջակցի դրամական փոխանցումների, օտարերկրյա կապիտալի ներհոսքը և զբոսաշրջային ակտիվության պահպանվող բարձր մակարդակը։ Արդյունքում դրամի գերարժևորումը 2023 թվականին կպահպանվի, սակայն աստիճանաբար կկրճատվի։
Սպասվում է, որ 2024 թվականի վերջին, ներկայիս գնահատականներով, հարաբերակցությունը կկազմի 1 դոլարի դիմաց 465 դրամ։
Նշենք, որ նոյեմբերի 29-ի առավոտյան տվյալներով, ըստ ՀՀ ԿԲ–ի, 1 դոլարը կազմում է մոտ 396 դրամ։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը: