00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես Ֆրանսիայից քաղաքական ապաստան չեմ խնդրել. Սուրիկ Խաչատրյան

© Photo : BlognewsՍուրիկ Խաչատրյան
Սուրիկ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2022
Սուրիկ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Սյունիքի նախկին մարզպետը վստահեցրել է, որ շարունակելու է ապրել Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված և որն այս պահին գտնվում է Ֆրանսիայում, վստահեցրել է, թե Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չի խնդրել։ Նա այդ մասին ասել է «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում։
ՀՀ դատախազությունը նոյեմբերի 22-ին հայտնել էր, որ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սուրիկ Խաչատրյանին։ Որոշման հիմքում դրվել է Արտահանձնման եվրոպական կոնվենցիան, ըստ որի` Խաչատրյանի արտահանձնումը վերջինիս համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ։
«Հայտարարում եմ, որ ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, անելիքներ շատ ունեմ և շարունակելու եմ ապրել Հայաստանում»,–ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի. խմբ.) 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքին հանցակից լինելը) 1-ին մասով (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն հանցակից լինելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
Լրահոս
0