https://arm.sputniknews.ru/20221129/ejfvorian-vnasakar-klini-vinvokurvovy-2022-tvakanin-hajastani-tntesutjan-atshi-masin-51954198.html
«Էյֆորիան վնասակար կլինի». Վինոկուրովը՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի մասին
«Էյֆորիան վնասակար կլինի». Վինոկուրովը՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսությունը «դրական շոկ» ապրեց, սակայն հաջորդ տարի, ըստ ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի, սպասվում է տնտեսական աճի կտրուկ դանդաղում։ 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T13:24+0400
2022-11-29T13:24+0400
2022-11-29T14:03+0400
տնտեսություն
գնաճ
հայաստան
հնա (համախառը ներքին արդյունք)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/04/25620634_0:0:1600:901_1920x0_80_0_0_31550c85697a775196f3677832592920.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը «Մակրոտնտեսական կանխատեսում 2023» առցանց շնորհանդեսի ժամանակ կոչ է արել խուսափել այն էյֆորիայից, որն առաջացել է 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճի պատճառով։Նրա գնահատականներով՝ այս տարի Հայաստան եկած միգրանտների ընդհանուր թվի մոտ 25-30%-ը կմնա հանրապետությունում։ Մնացած քաղաքացիները կա՛մ կվերադառնան հայրենիք, կա՛մ կգնան այլ երկրներ՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր։Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցըՆրա խոսքով` այս տարի ժամանած միգրանտները խթանել են գնաճը, դրական լիցք հաղորդել անշարժ գույքի շուկային, առևտրին և սպասարկման ոլորտին։Նշենք, որ ԵԱԶԲ-ի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին, ըստ նախնական գնահատականների, կկազմի 12,5%։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/04/25620634_177:0:1600:1067_1920x0_80_0_0_45bb0c2e9c2f89adeb3c78e504fa1a2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, գնաճ, հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք)
տնտեսություն, գնաճ, հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք)
«Էյֆորիան վնասակար կլինի». Վինոկուրովը՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի մասին
13:24 29.11.2022 (Թարմացված է: 14:03 29.11.2022) Հայաստանի տնտեսությունը «դրական շոկ» ապրեց, սակայն հաջորդ տարի, ըստ ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի, սպասվում է տնտեսական աճի կտրուկ դանդաղում։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը «Մակրոտնտեսական կանխատեսում 2023» առցանց շնորհանդեսի ժամանակ կոչ է արել խուսափել այն էյֆորիայից, որն առաջացել է 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճի պատճառով։
«Կցանկանայի զգուշացնել այս տարվա տնտեսական աճի խելահեղ տեմպերի հետ կապված էյֆորիայի մասին: Մակրոտնտեսագետների լեզվով սա կոչվում է «դրական շոկ»: Դրական, բայց, այնուամենայնիվ, շոկ», - ասաց Վինոկուրովը:
Նրա գնահատականներով՝ այս տարի Հայաստան եկած միգրանտների ընդհանուր թվի մոտ 25-30%-ը կմնա հանրապետությունում։ Մնացած քաղաքացիները կա՛մ կվերադառնան հայրենիք, կա՛մ կգնան այլ երկրներ՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր։
Նրա խոսքով` այս տարի ժամանած միգրանտները խթանել են գնաճը, դրական լիցք հաղորդել անշարժ գույքի շուկային, առևտրին և սպասարկման ոլորտին։
«Դժվար թե հնարավոր լինի նման իրավիճակ կանխատեսել հաջորդ տարվա համար։ Ընդհակառակը`սահմանված բարձր կետից ավելի դժվար կլինի աճել։ Եվմեր կանխատեսումը 2023 թվականին ՀՆԱ-ի 4,2% աճի մասով, հիմնված է հենց դրա վրա։ Էյֆորիան մակրոտնտեսության մեջ կարող է նույնիսկ վնասակար լինել»,- ասել է Վինոկուրովը։