00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցույցեր Իրանում ու Չինաստանում․ Արևմուտքն իր հին հաղթաթուղթն է գործի դնում

© AP Photo / Ebrahim NorooziՑույցեր Իրանում
Ցույցեր Իրանում - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2022
Ցույցեր Իրանում
Բաժանորդագրվել
Պաշտպանելով իր շահերը՝ Ռուսաստանն օբյեկտիվորեն աշխատում է աշխարհի մեծ մասի շահերի համար, և Արևմուտքը ոչինչ չի կարող անել դրա դեմ։
Համաշխարհային տերությունները, բնականաբար, տարբեր դիրքորոշում են զբաղեցնումՌուսաստանի և Արևմուտքի հակամարտության մեջ. մեկը սահմանափակվում է ռուսականհումքի գնմամբ, մյուսն ուզում է նաև ՌԴ շուկա մտնել, մեկը փորձում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև գլխավոր միջնորդը դառնալ, մյուսն անվերապահորեն աջակցում է Ռուսաստանին նույնիսկ ռազմական մատակարարումներով։
Աշխարհը բազմազան է, և արևմտյան թելադրանքի ու գերիշխանության նկատմամբ ընդհանուր դժգոհության պայմաններում ոչ արևմտյան երկրների մեծ մասն ուզում է կապեր պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ։ Արևմուտքն անընդհատ վերահսկում է իրավիճակը և ճնշում գործադրում այս կամ այն երկրների վրա, քանի որ դեռ վերահսկում է իր իսկ կառուցած համաշխարհային ֆինանսական համակարգի առանցքային հանգույցները։ Բայց նա գործնականում չի կարող ճնշում գործադրել որոշ երկրների վրա. առավելագույնը, որ այն կարող է անել, Ռուսաստանի հետ նրանց առևտուրը բարդացնելն է։ Ընդ որում` դրանք այնպիսի առանցքային պետություններ են, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Իրանը։
Ռուսաստանին սատարելու նրանց ուղղությունը (ոմանց դեպքում ավելի ակնհայտ է, ոմանց դեպքում` Թուրքիայի պես, որը միաժամանակ աջակցում է Ուկրաինային) դրսից հնարավոր չէ փոխել։ Իսկ կարելի՞ է արդյոք ներսից փոխել։
Այս հարցը արդիական դարձավ երկու ամիս առաջ, երբ Իրանում անկարգություններ սկսվեցին քուրդ աղջկա ողբերգական մահից հետո, որը փորձեցին որպես ոստիկանների ծեծի հետևանք ներկայացնել։ Իրանում անկարգությունները ներքին հակասությունների և խնդիրների հետևանք էին, բայց հասկանալի է, որ Արևմուտքն անմիջապես փորձեց դրանք մեկնաբանել որպես ժողովրդական ապստամբություն «մոլլաների բռնապետության» դեմ։
Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով. ԻՀՊԿ–ի գեներալ
Իսկ օրերս Չինաստանում բողոքի ցույցեր կազմակերպվեցին կորոնավիրուսային սահմանափակումների դեմ, Արևմուտքում անմիջապես հիշեցին 1989 թվականի Տյանանմենի մասին և սկսեցին խոսել չինական նոր հեղափոխության մասին։
ԱՄՆ-ն զգուշորեն է արձագանքում ՉԺՀ ցույցերին
Իսկ ահա Թուրքիայում ներքաղաքական պայքարը թափ է հավաքում. կես տարի է մնացել նախագահական ընտրություններին, և Էրդողանի դեմ դուրս կգա ընդդիմության միացյալ ճակատը, որը փաստացի պնդում է, որ պետք է հրաժարվել նախագահական հանրապետությունից։
Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր երեք երկրներում կարող են անկարգություններ սկսվել։ Հարց է ծագում` այդ պետությունները դրանց հետևանքով արևմտամետ կդառնա՞ն։ Իհարկե ոչ։ Այս երկրներում տեղի ունեցող գործընթացները շատ տարբեր են, բայց բոլոր երկրներն ունեն մեկ ընդհանրություն։ Նրանք հին մեծ քաղաքակրթությունների ժառանգներն են, տերություններ, որոնք լիակատար ինքնիշխանություն ունեն (կամ, ինչպես Թուրքիան, վերականգնում են այն):
Ստամբուլի ահաբեկչությունը Թուրքիայում հսկայական հակաամերիկյան ալիք է առաջացրել. թուրքագետ
Չինաստանում անցկացվող ցույցերը ոչ միայն իշխանափոխության չեն հանգեցնի, այլև լուրջ ցնցումներ չեն առաջացնի։ Դրանց ծավալն աննշան է, իսկ չինական հասարակության մեջ համախմբվածության մակարդակը նախկինի պես շատ մեծ է։ Իհարկե, կորոնավիրուսային սահմանափակումներն արդեն լավ հոգնեցրել են չինացիներին, դժգոհության աճն անխուսափելի էր, բայց սա առաջին հերթին կենցաղային բողոք է, ոչ թե քաղաքական, և այն, բնականաբար, ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Չինաստանի կոմունիստական կուսակցության և անձամբ Սի Ծինպինի համար:
Ավելի բարդ իրավիճակ է Իրանում, որտեղ, իհարկե, փորձ կա խաղարկելու և՛ ազգամիջյան, և՛ սերնդային, և՛ սոցիալական հակասությունները, և՛ նույնիսկ հակակրոնական թեման։ Սակայն իրանական հասարակությունն ընդհանուր առմամբ բավականին զարգացած է, անկասկած ուզում է զարգացման ինքնուրույն ճանապարհով գնալ։ Այաթոլլաների իշխանությանը ոչ մի լուրջ բան չի սպառնում, իսկ հակաամերիկյան և հակաարևմտյան ընդհանուր տրամադրվածությունն ամեն դեպքում կպահպանվի։
Թուրքիայում ավելի շատ բաժանում կա հասարակության կրոնական և աշխարհիկ մասերի միջև, բայց այստեղ էլ Էրդողանի աշխարհիկ հակառակորդներին արևմտամետ քաղաքական գործիչներ համարելը սխալ կլինի։ Թուրքիան ավելի ու ավելի է գիտակցում և պաշտպանում իր ազգային (և նույնիսկ պանթյուրքական) շահերը, և նույնիսկ եթե Էրդողանը հանկարծ պարտվի ընտրություններում (ինչը գրեթե բացառվում է), ապա ոչ մի արմատական փոփոխություն դեպի եվրոպամետ և հակառուսական ուղղություն չի լինի: Որովհետև Թուրքիայի, ինչպես Իրանի և Չինաստանի համար, ձեռնտու են նաև Ռուսաստանի հետ տարատեսակ ռազմավարական հարաբերությունները։
Ընդ որում` նրանց ձեռնտու են և՛ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և՛ աշխարհակարգի այն վերակառուցումը, որն արագացնում է Ռուսաստանը։ Ուստի, եթե Արևմուտքն ուզում է հարվածել Ռուսաստանին ոչ արևմտյան տերությունների հետ ՌԴ կապերի թուլացման միջոցով, ապա դրանք սին հույսեր են։ Բայց ՌԴ-ն միևնույն ժամանակ պետք է հույսը դնի միայն իր ուժերի վրա (որոնց մաս է կազմում նաև ոչ արևմտյան երկրների պրագմատիկ շահի օգտագործումը), ոչ թե Արևմուտքի փլուզման և անկման վրա։ Որը, իհարկե, նույնպես տեղի կունենա, բայց արդեն որպես Ռուսաստանի հաղթանակի հետևանք։
Լրահոս
0